«Դեկտեմբերիկ» ստուգատես․ Լողուսուցում

Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների համար լողի գնալը իսկական տոն է։ Արևմուտքի 5 տարեկանները սիրում են լողալ։ Լողը միակ մարզաձևն է,որի ժամանակ աշխատում են գրեթե բոլոր մկանները։ Լողուսուցումը սկսում ենք նախավարժանքից՝ մի լավ տաքացնում ենք մկանները և սկսում լողալ։

Հեծանվավարություն

Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների խմբում հեծանվավարութրան օր էր։ Լավ եղանակ, ուրախ օր, դե իսկ տրամադրությունն էլ ապահովված է։

Շնչառական խաղ

Շնչառական խաղ կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած ցանկացած առարկայով. մեկանգամյա օգտագործվող բաժակով կամ ձեռնոցով, գունավոր թղթի կտորներով ու պինկ֊պոնգով։ Այսօր սաները բաժանվեցին խմբերի ու մրցեցին։ Ջրով լի բաժակների մեջ դրեցինք լողացող պինկ-պոնգերը ու սկսվեց իրական հրճվանքը։

Մարզական խաղեր

Մարզական խաղերը մեր առօրյայի մի մասն են կազմում։ Մարզվել սիրում են բոլորը, հատկապես Արևմտյան դպրոցի 5 տարեկանները։ Կազմակերպում ենք տարբեր մարզական խաղեր՝ օղակախաղեր, գնդակախաղեր, գլուխկոնծիներ, ինչպես նաև ունենում ենք լողուսուցման և հեծանվավարության պարապմունքներ։ Սաները այսպիսի խաղերին մասնակցում են մեծ ոգևորությամբ։ Շաբաթվա նախագիծ 28․09-02․10․2020 Շաբաթվա նախագիծ 05․10-09․10․2020 Շաբաթվա նախագիծ 12․10-16․10․2020 Շաբաթվա նախագիծ 19․10-23․10․2020 Շաբաթվա նախագիծ 26.10-30․10․2020…

Բակային-ազգային խաղեր

Այսօր սեբաստացիների հետ բակային միջավայրում խաղացինք ազգային խաղեր՝ աղջիկ փախցնոցի, կարմիր կոճակ եվ թզուկ-հսկա։ Ունեցանք հագեցած ու տպավորիչ օր։

Շնչառական-խաղ վարժություն

Այսօր արևմուտքի 5 տարեկանների հետ միասին խաղացինք շնչառական-խաղ վարժություն։ Նախապես գունավոր թղթերը կտրատեցինք և ձողիկի օգնությամբ սկսեցինք թուղթը տեղափոխել ափսեի մեջ։ Խաղի նպատակն է՝ ուշադրության կենտրոնացում, արագ կողմնորոշվելու ունակություն, գունաճանաչություն և համագործակցության հմտություն։

Հեծանվավարություն

Այսօր էլ հեծանիվ վարելու երկրորդ խմբի օրն էր: Այս անգամ արդեն հեծանիվ վարեցին երկու- երկու:

Հեծանվավարություն

Այսօր մեզ մոտ հեծանվավարության պարապունքն էր: Առաջին խմբի հետ շատ հետաքրքիր և զվարճալի վարեցինք,իսկ հինգշաբթի կվարենք երկրորդ խմբի հետ: Ահա տեսեք,թե ինչպես են կարողանում վարել:

Լողուսուցում

Այսօրվա օրը ինչքան արևային էր,այնքան էլ պայծառ: Չնայած նրան,որ բացօթյա լողավազանում սաները արդեն իսկ լողում էին,այսօր էլ փորձեցին փակ լողավազանում, բայց արդեն մարզիչ`ընկեր Քրիստինեի հետ: Հաճելի դիտում: