Զարգացնող խաղ, շնչառական վարժություն

Արևմուտքի 5 տարեկանների մոտ այսօր իսկական իմացումի հրճվանք էր: Առավոտյան` նախաճաշից հետո, սկսեցին խաղալ զարգացնող խաղ: Խաղի նպատակը սաների մոտ ուշադրության կենտրոնացումն էր,ինչպես նաև աջ-ձախ,վերև- ներքև տարբերակելը: Իսկ օրվա երկրորդ մասում խաղացին շնչառական խաղ` փուչիկներով: Բարի և հաճելի դիտում:

Պլաստիլինե երևակայություն

Պլաստիլինով աշխատել սիրում են բոլորը: Բայց արևմուտքի 5 տարեկանների համար դա իսկական իմացումի հրճվանք է: Այսօր սեբաստացիները ծեփեցին իրենց դպրոցը: Արդյունքը հրապարակել եմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով: Հաճելի դիտում:

Բնագիտական փորձ. հրաբուխ

Արևմուտքի 5 տարեկանները շատ են սիրում կատարել բնագիտական փորձեր: Այսօր էլ փորձեցինք սոդայից և քացախից ստանալ հրաբուխ: Ուղիղ եթեր.մաս 1 Ուղիղ եթեր.մաս 2

Կավճանկարչություն Բախշյան այգում

Արևմուտքի 5 տարեկանները շատ են սիրում բակային խաղեր: Այսօր Բախշյանի այգում զբաղվեցինք կավճանկարչությամբ,վերջում էլ կավիճով գծեցինք կլասս և խաղացինք: Բարի դիտում բոլորին: Ուղիղ եթեր

Տեխնոլոգիական գործունեություն

Սեբաստացիները շատ են սիրում աշխատել մկրատով և գունավոր թղթերով: Այդ իսկ պատճառով այսօրվա մեր աշխատանք եղավ տեխնոլոգիական: Գունավոր թղթերով ինքնուրույն կտրեցին երկրաչափական մարմիններ և փակցրեցին թղթի վրա,իսկ վերջում էլ իրենց մարմիններին տվեցին անուններ:

Տեխնոլոգիական գործունեություն

Այսօր կատարեցինք տեխնոլոգիական գործունեություն` գունավոր թղթերից պատրաստեցինք երկրաչափական մարմիններ և նրանցից յուրաքանչյուրին տվեցինք մարդուկի տեսք:

Ձիավարություն

Այսօր արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանների հետ այցելեցինք ագարակ` ձիավարության: Մեծ ոգևորությամբ և խինդով էին սպասում յուրաքանչյուրը իր հերթին: Կային սաներ, որոնք առաջին անգամ էին ձիավարում և մի փոքր վախենում էին,սակայն դա էլ հաղթահարեցին: Հաճելի դիտում բոլորին: