Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում 4-5-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականները իրենց ծրագրային հմտությունները փոխանցեցին իրենց կրտսեր ընկերներին։ 4-5-րդ դասարանի ճամբարականները մանրամասնորեն բացատրեցին Quizziz ծրագիրը, իսկ 2-րդ դասարանի ճամբարականներից մի քանիսն էլ տեղում ստեղծեցին իրենց խաղը։
Рубрика: Ուսումնական նյութեր
Առաջին ձյուն
Գա՛լդ բարի, սպիտակ ձյուն: Վերջապես տեղաց ճամբարականների այդքան սպասված առաջին ձյունը՝ ուրախություն, հրճվանք և խինդ:
Դիմակահանդես
Արևմուտքի 4-5-րդ դասարաններում իսկական իրարանցում է: Ամանորյա գեղեցիկ տոնախմբությանը հաջորդեց դիմակահանդեսը: Սովորողները, դասավանդողները տոնական արդուզարդով, տարեդարձի ուրախությամբ, ամանորյա երգ ու պարով ճանապարհեցին հին տարին։ Նոր՝ 2022 թ․ դիմավորում ենք բարձր տրամադրությամբ՝ ցանկանալով աշխարհին խաղաղություն և բարեկեցություն: Նկարաշարը՝ ստորև
Ճամբարային առօրյա
Սեբաստացիների ճամբարային առօրյան միշտ հագեցած է և հետաքրքիր: Այսօր էլ Անուշ Դավթյանի հետ միասին իրականացրեցինք հայելու ձևավորման, ինչպես նաև ծաղիկների տեղափոխման աշխատանքներ:
Շրջայց «Ուսումնական ագարակում»
Այս անգամ «Ուսումնական ագարակ» այցը եղավ էլ ավելի հետաքրքիր, բացի այն, որ պետք է խնամեինք ձիերին և ձիավարեինք, ունեինք նաև հաճելի անակնկալ։ «Ուսումնական ագարակում» էին Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, որոնք Տիար Բլեյանի հետ ունեցան փոքրիկ, բայց բավականին հետաքրքիր զրույց։
Միջավայրի խնամք
Չնայած եղանակային վատ պայմաններին սեբաստացի սաները չեն մոռանում միջավայրը խնամելու մասին։
Նկարազարդ տոնածառ
Ահա և մեր այլընտրանքային գունավոր տոնածառը:
Թղթե փաթիլներ
Ճամբարականների մոտ սկսվել է ամանորյա իրարանցումը՝ պատրաստեցինք թղթե փաթիլներ, որն էլ կզարդարի մեր դասասենյակը:
«Կարմիր գլխարկը» հեքիաթի բեմադրում
3-րդ և 4-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականները իրենց իսկ նախաձեռնությամբ ունեցան գեղեցիկ համագործակցություն: Վերնատանը բեմադրեցին «Կարմիր գլխարկը» հեքիաթը:
Ֆուտբոլի առաջնություն սեբաստացի ճամբարականների միջև
Արևմտյան և Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հանդիպումը այս անգամ եղավ Մայր դպրոցի ֆուտբոլի դաշտում։ Տեղի ունեցավ ֆուտբոլի առաջնություն սեբաստացի ճամբարականների միջև։ Խաղն վարեց ֆուտբոլի մարզիչ ընկեր Էրիկը։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1 հաշվով։ Արդյունքում ունեցանք թիմային և ընկերական խաղ։