Ջրային խաղեր

«Լուսատտիկների» ջոկատում այս անգամ խաղերը ջրային էին: Սկզբից բաժանվեցին խմբերի և յուրաքանչյուր խմբի անդամ պետք է լողավազանից դույլով ջուր վերցներ և վազելով` (անցնելով կոների միջով) դատարկեր մյուս դույլի մեջ: Հաղթում է այն խումբը, որն առաջինն է ավարտում: Խաղը խաղալուց հետո իհարկե մեզ մնում էր կրկին թրջվել, բայց ոչ ջուրը մտնելով, այլ ջրվելով: Ճամբարային օրերը սաների…

Ամառային լողափ

Ամառային լողափի մեկնարկը տրվեց։ Այսօր «Լուսատտիկների»ջոկատում իսկական իմացումի հրճվանք էր։ Լող, բայց այս անգամ արդեն բակային՝ արևոտ միջավայրում։

Կավճանկարչություն Բախշյան այգում

Այս անգամ Բախշյան այգի գնացինք ոչ միայն զբոսնելու, այլև կավճանկարչություն անելու: Սաները բաժանվեցին երեք խմբի. մի խումբը խաղում էր «X և O», մյուսները` նկարում, իսկ մնացածն էլ` կլասս: Հագեցած և հետաքրքիր անցավ մեր զբոսանքը:

Պլաստիլինե խխունջներ

Խխունջ խանում,Խխունջ խանում,Տանդ մենակԻ՞նչ ես անում:Խխունջ խանում,Խխունջ խանում,Պոզդ ինչո՞ւԴուրս չես հանում: Այս անգամ էլ պլաստիլինից ծեփեցինք խխունջներ։

«Գագարին» նախագծի հավաք կրթահամալիրում

Ապրիլի 12-ին Բլեյան կրթական բաց ցանցով, «Գագարին» նախագծով կրթահամալիրում տեղի ունեցավ հավաք, որին մասնակցեցին նախագծում ընդգրկված Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գագարին համայնքների դպրոցների, պարտեզների մանկավարժական աշխատողներ, տնօրեններ, սովորողներ, ծնողներ, «Գագարին» նախագծի համակարգողներ, Դար հիմնադրամի անդամներ։Արևմտյան դպրոցում շրջայցի ժամանակ, մեր հյուրերինԼուսատտիկները ներկայացան ու ողջունեցին ինքնագլորների շքերթով։

Զատկական ուրախ քարեր

Այսօր սաների և Անուշ Դավթյանի հետ միասին ունեցանք համագործակցային նախագիծ` «Ուրախ քարեր»: Տեխնոլոգիայի լաբորատորիա իջնելուն պես սաները երգեցին զարկ բոլոճիկ երգը, իսկ հետո էլ` գունավորեցին զատկական քարերը, որոնք էլ ներկայացվելու են «Հոգատարություն»  ցուցահանդես- վաճառքին:

Մաթեմատիկական խաղ-ուսուցում

Մաթեմատիկական խաղ-ուսուցման շրջանակում սաները ցույց տվեցին իրենց արագաշարժությունը, մտքի ճկունությունը և հիշողությունը:

Բացիկ մայրիկին

Այս անգամ սաները տեխնոլոգիական գործունեության շրջանակում մայրիկների համար պատրաստեցին անակնկալ բացիկներ: