Նամակ Ձմեռ պապիկին

Տոներն են մոտենում, տոներն են մոտենում… Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների հետ միասին պատրաստեցինք թաթիկանամակներ,որը ուղարկելու ենք Ձմեռ պապիկին:

Հեծանվավարություն

Այսօր հերթական հեծանվավարության ժամն էր: Ինչպես միշտ անցավ ուրախ և աղմկոտ:

Շնչառական խաղ

Այսօր սաների հետ միասին խաղացինք շնչառական խաղ։ Բաժանվեցինք խմբերի և սկսեցինք ձողիկի միջոցով բաժակը փչելով քցել սեղանի վրայից։ Հաղթում է նա,ով առաջինն է քցում։ Ունեցանք հետաքրքիր և զվարճալի խաղ։

Ջա՜ն, ձմեռ է

Քանի որ այսօր ձմռան առաջին օրն է, մենք սաների հետ միասին խոսեցինք ձմռան մասին, սովորեցինք ձմռան ամիսները և վերջում՝ կատարեցինք տեխնոլոգիական գործունություն՝ գունավոր թղթերից և չոփիկներից պատրաստեցինք ձմեռ։

Գորգախաղ

Ու՜ռաաաաա Այսօր սեբաստացիների խմբասենյակը ունեցավ ավելի գեղեցիկ ու գունավոր գորգ։ Բացելուց հետո հենց իրենք էլ հավաքեցին ու սկսեցին գորգի մնացած ծայրերով խաղալ մուկն ու կատուն։

Գդալե մարդուկներ

Այսօր սաների հետ միասին կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Գունավոր թղթերից երկրաչափական մարմիններ կտրատեցինք, թելերից էլ՝ մազեր, իսկ այ գդալն էլ դարձավ մարդուկի մարմինը։ Արդյունքում ստացանք գդալե մարդուկներ։ Աշխատանքի նպատակն է՝ երկրաչափական մարմինների տարբերակում, գույների ճանաչողություն ու երևակայության զարգացում։

Երաժշտական գդալներ

Ա՜յ քեզ խինդ և ուրախություն։ Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների խմբասենյակում իսկական երաժշտական տոն էր։ Այս անգամ հենց իրենք են նվագում, բայց գդալների օգնությամբ։

Մարզական խաղ

Այսօր սաների հետ միասին ունեցանք մարզական ուրախ օր։ Օղակները՝ աթոռների վրա դնելով, փորձեցին սողալով անցնել, իսկ հետո էլ՝ աջ ու ձախ թեքվելով անցան վրայով։ Ստացվեց հետաքրքիր ու զվարճալի խաղ։