Ալրախաղ

Իսկական ուրախություն, խինդ և լիաթոք ծիծաղ։ Արևմուտքի 5 տարեկանները այսօր բաժանվեցին զույգերի և մրցեցին։ Այս անգամ մեզ հայտնի << Չինգ ա չունգ>> խաղը դարձավ ալրոտվելու պատճառ։ https://www.youtube.com/watch?v=TAKtmYTrluI&feature=share

Զգայական փուչիկներ

Արևմուտքի 5 տարեկանների դասասենյակում իսկական իրարանցում էր՝ է՛լ գույներ, է՛լ թելեր, է՛լ փուչիկներ։ Այսօր պատրաստեցինք զգայական փուչիկներ, տվեցինք նրանց մարդուկի տեսք և վերջում խաղացինք։ Իսկական իմացումի հրճվանք։ Բարի դիտում։

Պատրաստում ենք պիցցա

Այսօր մեզ մոտ շատ համեղ օր էր։ Սաների հետ որոշեցինք պատրաստել պիցցա։ Նրբերշիկը կտրատեցինք,պանիրը քերեցինք, այնուհետև գեղեցիկ շարեցինք խմորի վրա և դրեցինք ջեռոցը։ Ուռաա՜աաաաա պիցցա ենք ուտելու։ Վերջում էլ համտեսեցինք։ https://www.youtube.com/watch?v=cYcaWMmxsAI&feature=share

Կավագործություն

Այսօր իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների հետ ունեցանք  առավել հագեցած և տպավորիչ օր։ Առավոտյան՝ նախաճաշելուց հետո, քայլքով գնացինք Հյուսիսային դպրոց—պարտեզում գտնվող Artասահման՝ կավագործություն անելու։ Սաներ կային, ովքեր աշխատել էին  կավով, բայց մեծ մասի մոտ առաջին անգամ էր և շատ ոգևորված  սկսեցին աշխատել։ Ընկեր Ալինայի հետ միասին սկզբից աշխատեցին սպիտակ կավով։ Պատրաստեցին գեղեցիկ և յուրօրինակ կախազարդեր,որոնց…

Գունավոր տնակներ

Արևմուտքի 5 տարեկանների հետ կատարեցինք տեխնոլոգիական գործունեություն։ Գունավոր թղթերից կտրեցինք և պատրաստեցինք մեր պատկերացրած տնակները։ Ստացվեց շատ գունավոր ու յուրօրինակ։

Տերևանկարչություն

Արևմուտքի 5 տարեկանները այսօր  բակային միջավայրում վայելեցին ոչ միայն աշնան  արևային օրը, այլև հավաքեցին գունագեղ տերևներ և սկսեցին գունավորել: Տերևները հավաքելուց հետո սկսեցին հաշվել, համեմատեցին  թե որն է մեծ, որը փոքր: Աշխատանքի նպատակն է սաների մեջ զարգացնել երևակայությունը, ուշադրությունը,գունաճանաչությունը և ճաշակը:

Այլընտրանքային վզնոցներ

Ջաա՜աաան: Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանները այսօր զբաղվեցին իրենց սիրելի գործունեությամբ: Ջրաներկով ներկեցին մակարոնները և պատրաստեցին այլընտրանքային վզնոցներ: Իսկ վերջում էլ սեբաստացիները հաշվեցին իրենց գունավորած մակարոնները: Նման գործունեությունների ընթացքում սաների մոտ զարգանում է երևակայությունը, ճաշակը,ինչպես նաև գտնում են մի շարք այլընտրանքային լուծումներ:

Փիսոն

Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանները այսօր բեմականացրեցին Թումանյանի «Փիսոն»: Ստորև ներկայացնում եմ բեմականացման տեսանյութը.

Գունավոր ամպիկներ

Արևմուտքի 5 տարեկանները դասասենյակը վերածեցին գունավոր ամպիկների: Բամբակից պատրաստեցինք ամպիկներ, իսկ չոփիկներից` անձրև: Գործունեության ընթացքում էլ վերհիշեցինք տարվա 4 եղանակները:

Տեխնոլոգիա

Այսօր արևմուտքի 5 տարեկանների հետ իրականացրեցինք տեխնոլոգիական գործունեություն: Ստեղծեցինք «Պոչատ աղվես» հեքիաթի հերոսներին և ունեցանք փոքրիկ տիկնիկային ներկայացում մեր իսկ պատրաստած տիկնիկներով: