Կավագործության սեմինար-պարապմունք

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար-պարապմունքն էր: Այս անգամ աշխատեցինք կավով` պատրաստեցինք կախազարդ, բաժակներ և ափսեներ: Այդ ամենից ստացանք գեղագիտական մեծ հաճույք:

Ձիավարություն

Այսօր հերթական սեմիանար պարապմունքն էր ուսումնական ագարակում։ Այս անգամ բացի ձիուն խնամելուց և ձիավարելուց՝ սանձեցինք և թամբեցինք։

Ձիավարություն.Ձիերի խնամք

Այսօր սեմինար պարապմունքը Բանգլադեշի ագարակում էր, որն էլ վարում էր Էդմոն Փաշինյանը: Թեման` ձիերի խնամք, ձիավարություն: Սովորեցինք ձիուն ճիշտ թամբել և սանձել, վերջում էլ `ինքնուրույն ձիավարեցինք:

Ներառական կրթություն

Այսօր սեմինար-պարապմունքը Հյուսիսային դպրոց-պարտեզում էր: Սեմինարի թեման`ներառական կրթությունն էր, որն էլ վարում էր հատուկ հոգեբան Մարիամ Միրզոյանը:

Նախշազարդ ճակտոցներ

Այս անգամ սեմինար պարապմունքները անցկացրինք երկարացված օրվա կազմակերպիչների հետ: Տեխնոլոգիական գործունեության շրջանակոում Արուսյակ Մաթևոսյանի հետ միասին պատրաստեցինք նախշազարդ ճակտոցներ: Արդյունքը` տեսանյութում: