«Կոմիտասով Թումանյան, Թումանյանով՝ Կոմիտաս»․ Փետրվարիկ ստուգատես

Օրը՝ 04․02․2021թ․ Ժամը՝ 11:00-12:00 Վայրը՝ Արևմտյան դպրոցի վերնատուն կամ 5 տարեկանների խմբասենյակ Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան, Սեդա Թևանյան Նպատակը՝ Հանդես գալ որպես դասարան-համույթ՝ մասնակցելով ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ-ստուգատեսին…. Խնդիրներ՝ Բերանացի ընթերցել թումանյանական ստեղծագործությունները Մասնակցել ստեղծագործությունների խաղ-բեմականացմանը Ռիթմիկ նվագակցել շրխկաններով, այլ գործիքներով երգելու ընթացքում Հանդես գալ որպես թիմի անդամ Ներկայացնել ու գրանցել սաների կարողություններն ու հմտությունները  Ստեղծագործություններ՝ «Քամին»…

Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ»

Օրը՝ 21.01.2021 Ժամը՝  11։00֊12։00 Վայր՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզ  5 տարեկաններ Նախագծի պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Մելինե Սիմոնյան Իրականացման պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան, Մելինե Սիմոնյան, Անի Գրիգորյան Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ: Նպատակը՝ Դդմային մեդիաբացիկների ստեղծում, ստեղծագործականության և երևակայության զարգացում, մեդիահմտությունների զարգացում: Նկարագրություն՝ Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում դդմային կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում:…

Բնագիտական փորձերի ու ինքնաշեն, կառուցողական խաղերի ընտանեկան ֆլեշմոբ-ստուգատես

Օրը՝ 07.01.2021 Անցկացման վայրը՝  5 տարեկանների ընտանեկան լաբորատորիա Մասնակիցները՝  Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, ընտանիքի անդամներ Նպատակը՝ դիտարկումներ կատարելու, նյութերի, մարմինների փոխազդեցությունները նկատելու, դրանց պատճառահետևանքային կապը տեսնելու կարողությունների ձևավորում, բնագիտական փորձ կատարելու քայլաշարի,կանոնների կարողությունների ձևավորում: Ընթացքը՝ Սովորողը նախապատրաստում է իր բնագիտական անկյունը փորձերի համար անհրաժեշտ նյութերով: Փորձ 1. Անհրաժեշտ նյութեր` Ափսե 1 թեյի գդալ /5մգ/ աղ 1 թեյի գդալ /5մգ/ աղացած…

«Հունվարիկ». Ամանորյա ազգային (ծիսական) խաղերի ստուգատես

Օրը՝ 14.01.2021 Ժամը՝  11։00֊12։00 Վայր՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի  5 տարեկանների «Լուսատտիկ» ջոկատ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Խորհրդատու՝ Սեդա Թևանյան Նպատակը՝ Ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում Հիմնական ուղղությունները՝ ընկուզախաղեր ազգային, ծիսական խաղեր Նկարագրությունը՝ Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից Ծուղրուղու Խումբը շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է…

«Դեկտեմբերիկ» ստուգատես. «Ամանորյա բարեմաղթանքների» ֆլեշմոբ

Օրը՝ 31․12․2020թ․ Վայրը՝ Ընտանիք Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի հինգ տարեկաններ, ծնողներ Պատասխանատուներ՝  Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Նպատակը՝ Բանավոր խոսքի, մտքի զարգացում Ընթացքը՝ Սաները նաև ծնողները ասում են ամանորյա բարեմաղթանքներ և տեսագրում: Բարեմաղթանքների տեսանյութը տեղադրում են YouTube-յան իրենց ալիքում և հղումը ուղարկում են դասվարին կամ դասվարի օգնականին: Տեսանյութի նկարահանման ընթացք՝ Ներկայանալ Ներկայացնել, թե որ դպրոցում եք սովորում Որ տոնն եք…

«Դեկտեմբերիկ» ստուգատես․ Լողուսուցում

Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների համար լողի գնալը իսկական տոն է։ Արևմուտքի 5 տարեկանները սիրում են լողալ։ Լողը միակ մարզաձևն է,որի ժամանակ աշխատում են գրեթե բոլոր մկանները։ Լողուսուցումը սկսում ենք նախավարժանքից՝ մի լավ տաքացնում ենք մկանները և սկսում լողալ։

«Դեկտեմբերիկ». լողի ստուգատես

Օրը՝ 03.12.2020 Ժամը՝ 10։00֊12։00 Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի ծածկած լողավազան Մասնակիցները՝ 5 տարեկաններ Ծրագրում՝ Նախավարժանք Ոտքերով մկրատաձև մարզանք Ոտնաթաթերի ձգում դեպի վեր Վարժություններ  Շնչառության պահում 3-7 վայրկյան Լողում են լողավազանի մի ծայրից մյուսը։ Նկարագրությունը՝ Հանդերձարաններում հագնում ենք լողազգեստը, ռեզինե գլխարկն ու լողաթափերը, ցնցուղ ընդունում: Լողի մարզչի ցուցումով նախավարժանք  և ստուգատեսին նախատեսված վարժություններն ենք անում: Ավարտելուց հետո…