Խոհանոցային ստուգատես նախագծի շրջանակում սաների հետ պատրաստեցինք մարդահացիկներ։
Рубрика: Ստուգատես
«Նոյեմբերիկ» ստուգատես. Ծիսական խոհանոց
Իրականացման օր՝ 26.11.2020 Ժամը՝ 11:00-12:00 Իրականացման վայր՝ Արևմտյան դպրոց, 5 տարեկանների դասարան-լաբորատորիա Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Նպատակ՝ Ծանոթանալ ազգային ծիսական խոհանոցին, ավանդույթներին: Պատրաստված ուտեստները ներկայացնել ցուցահանդես վաճառքի, իսկ հասույթը փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին: Ընթացք՝ Ընտրել ծիսական խոհանոցից որևէ ուտեստ, պատրաստել սաների հետ: Պատրաստված ուտեստը բերել արտադրական տեսքի և ներկայացնել ցուցահանդես վաճառքի: Ուտեստներ՝ Կլոր գաթա Ավելուկով բրդուճներ…
<> Տեխնոլոգիական ստուգատես․ Կավե կախազարդեր
Կախազարդերի ստեղծում․ Ցուցահանդես -վաճառք նախագիծ
«Նոյեմբերիկ», Լողուսուցում, մարզառոդարիական ստուգատես
Այսօր սաները ոչ միայն լողացին, այլև ջրում խաղացին մարզառոդարիական խաղ։ Մինչ լողալը կատարեցին նախավարժանք, իսկ հետո բաժանվեցին խմբերի և գնդակները լողալով մոտեցրին ջրօղակին։ Խաղն ավարտվեց գնդակների հավաքելուն պես։
«Հոկտեմբերիկ»տեխնոլոգիական և թատերական ստուգատես
Սեբաստացիների հետ նախ պատրաստեցինք «Պոչատ աղվեսը» ներկայացման տիկնիկներին և հետո կերպարներով ստեղծեցինք ռադիոներկայացում: https://m.soundcloud.com/margarit-tamazyan/golos-019
«Հոկտեմբերիկ». Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Պատասխանատու՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Օրը՝ 15.10.2020 Ժամը՝ 11:00-12:00 Նպատակը՝ Երեխաների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ: Խնդիրները՝ Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/ Զարգացնել ստեղծագործական երևակայությունը Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները Նկարագրությունը՝ Սկզբում ձեռնոցը կնկարեն սպիտակ թղթի վրա, կորոշեն, թե իրենց…
«Հոկտեմբերիկ». Ազգային֊բակային խաղերի ստուգատես
Օրը՝ 08.10.2020 Ժամը՝ 11։00֊12։00 Վայրը՝ Արևմտյան դպրոց֊պարտեզի բակ Մասնակիցներ՝ 5 տարեկաններ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Նպատակը՝ ազգային մշակույթի, ազգային խաղի ուսուցում, յուրացում Խաղերը՝ «Մուկն ու կատու», «Պուտ-պուտ», «Ընկուզախաղեր» Արդյունքում սովորողը կիմանա ազգային խաղերը, կկարողանա խաղալ և մասնակից դարձնել իրեն շրջապատողներին կլինի ազգային մշակույթը կրող, փոխանցող: