Համագործակցային մարզական նախագծի շրջանակներում միասին մրցեցին Արևմտյան և Հյուսիսային դպրոցի ճամբարականները, որոնց մի մասը էստաֆետային խաղեր իրականացրին, մյուսները՝ ֆուտբոլ: Համագործակցային նախագծերի ընթացքում միշտ հաղթում է ընկերությունը՝ ոչ ոքի հաշվով:
Բասկետբոլի վարման կանոնները
5-րդ ջոկատի մարմնակրթության դասաժամը իրականացրեցինք Մայր դպրոցի բասկետբոլի դահլիճում, որտեղ մեզ դիմավորեց բասկետբոլի մարզիչ Արինա Թումասյանը : Սկզբից ծանոթացրեց, թե ինչպես է ստեղծվել բասկետբոլը որպես մարզաձև, իսկ հետո ցույց տվեց վարման և փոխանցման ճիշտ կանոնները:
Սովորող-սովորեցնող. Scratch ծրագրի ուսուցում
Քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները այս անգամ իրենց ՏՏ հմտությոններով՝ Scratch ծրագրի իմացությամբ կիսվեցին Արևմտյան դպրոցի 2-րդ ջոկատի հետ:
Սովորող-սովորեցնող․Quizziz ծրագրի ուսուցում
Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում 4-5-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականները իրենց ծրագրային հմտությունները փոխանցեցին իրենց կրտսեր ընկերներին։ 4-5-րդ դասարանի ճամբարականները մանրամասնորեն բացատրեցին Quizziz ծրագիրը, իսկ 2-րդ դասարանի ճամբարականներից մի քանիսն էլ տեղում ստեղծեցին իրենց խաղը։
17-21.01.2022 աշխատակարգ
Հունվարի 17, երկուշաբթի 13.35-14.00 Հանգստի ժամ 14.00-14.30 Ընդմիջում 14․30-15.00 Քայլք դեպի Քոլեջ-պարտեզ 15․00-16․00 Այց ջերմոց լաբորատորիա 16.00-16.30 Զբոսանք Մայր դպրոցի բակում 16.30-17.00 Քայլք դեպի երթուղայիններ
Ձմեռային մարզական խաղերը Ծաղկունք գյուղում
Ճամփորդության վայր՝ Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք գյուղ Ճանապարհը՝ 76,8 կմ, 1ժ. 27 րոպե Ճամփորդության պատասխանատուներ՝ Սոնա Սարգսյան, Շողիկ Սահակյան Օգնական՝ Աչեր Բաստաջյան Մարզիչ՝ Մադլենա Թերզյան, Նարեկ Կարապետյան
Ազգային խաղեր Մարինե Մկրտչյանի հետ
Ձմեռային ազգագրական փառատոն 2022-ի շրջանակում տիկին Մարինեի հետ ունեցանք շատ հետաքրքիր սեմինար-համդիպում Ազգային, բակային խաղեր. Բարեկենդանի ծես» նախագծով:
Ճամփորդություն. Օղակաձև զբոսայգու սքեյթ պարկ
2-րդ ջոկատի ճամբարականների և մարզիչ Մադլենա Թերզյանի հետ միասին այսօր ճամփորդեցինք Օղակաձև զբոսայգու նորաբաց սքեյթ պարկ: Ձմեռային մարզական խաղերի ճամփորդական մեկնարկը տրվեց հենց այնտեղից: Ճամբարականների ուրախությանը չափ չկար. մի քանիսը իրենց սքեյթերով իջնում էին թմբերից, մյուս խումբը՝ ինքնագլոր և անվաչմուշկներով էին սահում, իսկ մյուսներն՝ ֆուտբոլով էին զբաղված: Իսկ մնացած մասն դիտեք տեսանյութի և ֆոտոպատման տեսքով:
Առաջին ձյուն
Գա՛լդ բարի, սպիտակ ձյուն: Վերջապես տեղաց ճամբարականների այդքան սպասված առաջին ձյունը՝ ուրախություն, հրճվանք և խինդ:
Ճամբարականների մարզական առօրյան
Այս անգամ 5-րդ ջոկատի մարմնակրթության դասաժամը իրականացրեցինք Մայր դպրոցի մարմնամարզության սրահում, որտեղ ճամբարականները ցույց տվեցին իրենց մարզական հմտությունները: