Ճամբարային մարզական օր

Ձմեռային ճամբարի մեկնարկը տրվեց։ Այսօր 2-րդ ջոկատի ճամբարականները տարբերվեցին իրենց մարզական առօրյայով։ Մարզական ստուգատեսին ընդառաջ Բախշյան այգում նախավարժանք անելուց հետո քայլքով գնացին դեպի Մայր դպրոց՝ հեծանիվ վարելու։ Հրայր Հովհաննիսյանը ճամբարականներին նախ ծանոթացրեց հեծանիվ վարելու մի շարք կանոններին և այնուհետև նոր սկսեցին վարել։

10-14․01․2022 աշխատակարգ

Իրականացվող նախագծեր՝ Համագործակցային մարզական խաղեր Հյուսիսային դպրոցի հետ Հունվարի 10, երկուշաբթի 13.35-14.00 Հանգստի ժամ 14.00-15.00  Ազգային խաղեր՝ պարանքաշոցի, փայտքաշոցի 15․00-15.20 Ընդմիջում 15․20-16․00 Զրույց քննարկում, ինչպես անցկացրի Ամանորը 16.00-16.30 Դասասենյակի հավաքում 16.30-17.00 Քայլք դեպի երթուղայիններ

Ուսուցչի լույսով ցնծություն…

Մանկավարժական ճամբար Ուսուցչի լույսը. Սուրբ Ծննդյան նախաճրագալույցի ծես կրթահամալիրի Մարմարյա սրահում։ Նկարաշարը՝ Սմբատ Պետրոսյանի

Դիմակահանդես

Արևմուտքի 4-5-րդ դասարաններում իսկական իրարանցում է: Ամանորյա գեղեցիկ տոնախմբությանը հաջորդեց դիմակահանդեսը: Սովորողները, դասավանդողները տոնական արդուզարդով, տարեդարձի ուրախությամբ, ամանորյա երգ ու պարով ճանապարհեցին հին տարին։ Նոր՝ 2022 թ․ դիմավորում ենք բարձր տրամադրությամբ՝ ցանկանալով աշխարհին խաղաղություն և բարեկեցություն: Նկարաշարը՝ ստորև

Ճամբարային առօրյա

Սեբաստացիների ճամբարային առօրյան միշտ հագեցած է և հետաքրքիր: Այսօր էլ Անուշ Դավթյանի հետ միասին իրականացրեցինք հայելու ձևավորման, ինչպես նաև ծաղիկների տեղափոխման աշխատանքներ:

Շրջայց «Ուսումնական ագարակում»

Այս անգամ «Ուսումնական ագարակ» այցը եղավ էլ ավելի հետաքրքիր, բացի այն, որ պետք է խնամեինք ձիերին և ձիավարեինք, ունեինք նաև հաճելի անակնկալ։ «Ուսումնական ագարակում» էին Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, որոնք Տիար Բլեյանի հետ ունեցան փոքրիկ, բայց բավականին հետաքրքիր զրույց։

Հանդիպում Արևմտյան դպրոցի մանկավարժական խորհրդով

Այսօր տեղի ունեցավ Արևմտյան դպրոցի մանկավարժական խորհրդով հերթական հավաքը, որի ընթացքում քննարկվեց՝ «Ուսումնական ձմեռ», հունվարյան ճամբարի նախագծերը, 4-5-րդ դասարանների առաջին ուսումնական շրջանի ամփոփումները, ինչպես նաև  աճի բնութագրերի լրացումները, որին էլ հաջորդեց Արևմուտքի ամանորյա տոնակատարությունը։