Այսօր սաների հետ զբոսանքից հետո մի լավ մարզվեցինք, իսկ հետո էլ` խաղացինք էստաֆետային խաղեր:
Կավագործության սեմինար-պարապմունք
Այսօր կավագործության սեմինար պարապմունքի ընթացքում ավարտին հասցրինք մեր պատրաստած կրծքազարդերը, կախազարդերը և ափսեները:
Ձիավարություն
Ահա, թե ինչպիսի հրճվանք են ապրում Լուսատտիկները ձիավարության ժամանակ:
10.05-14.05.2021 շաբաթվա նախագիծ
Իրականացվող նախագծեր՝ «Մայիսիկ» «Ձիավարություն և շների խնամք» նախագիծ Մայիսի 10, երկուշաբթի 11․00-12․00 Հեծանվավարություն Հրայր Հովհաննիսյանի հետ 13:00-13:30 Երգ Սեդա Թևանյանի հետ 13․30-14.00 Այլընտրանքային նկարչություն 14․00-15․00 «Ձիավարություն, ձիերի և շների խնամք» նախագիծ 15․00-15․30 Հետճաշիկ 15․30-16․00 Մուլտֆիլմի դիտում 16․00-16․30 Միջավայրի խնամք 16․30-17․00 Քայլք դեպի երթուղայիններ
Կավագործության սեմինար-պարապմունք
Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար-պարապմունքն էր: Այս անգամ աշխատեցինք կավով` պատրաստեցինք կախազարդ, բաժակներ և ափսեներ: Այդ ամենից ստացանք գեղագիտական մեծ հաճույք:
Ձիերի խնամք
«Ձիավարություն, ձիերի և շների խնամք» նախագծի շրջանակում այսօր Լուսատտիկները խնամեցին Մաշային` սանրեցին և կտրեցին մազերը, վերջում էլ` հյուսեցին: «Ուսումնական ագարակ» մեր այցերը շատ հաճելի և ուրախ են անցնում:
Սպորտլանդիա
Մայր դպրոցի մարմնամարզական սրահում Լուսատտիկները իրականացրեցին մարզական մրցաշար:
Հեծանվավարություն Հրայր Հովհաննիսյանի հետ
Այսօր հեծանվավարության հերթական դասաժամն էր` Հրայր Հովհաննիսյանի հետ: Այս անգամ սաները վարեցին ոչ թե քառանիվ, այլ երկանիվ:
Մարզական օր ինքնագլորներով
Ինքնագլորներ այս անգամ վարեցինք բացօթյա միջավայրում:
Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդական ստուգատես
Օրը՝ 14.05.2021թԾեսն իրականացնել բացօթյա: Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու ենք մայիսի 13-ին: Մայիսի 14-ին Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն Աշտարակի «Ջրաղաց»: Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Համագործակցություն՝ երաժշտության ուսուցիչ Սեդա Թևանյանի հետ Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով: Նպատակը՝ Համբարձում ազգային ծեսի…