Մարզական խաղ․գնդակախաղ

Մարզական խաղերի շարքը իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների խմբում շարունակական է։ Այսօր էլ գնդակների օգնությամբ մարզվեցին:

Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ․Մարմնակրթություն

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ Ժամանակահատվածը՝ փետրվար Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողներ Նպատակը՝ իրականացնել եռամարտի՝ մարմնակրթության,հեծանվավարության և վազքի պարապմունքներ Ընթացքը՝ 4-5-րդ դասարան՝ վազք, հեծանվավարություն, մարմնամարզություն, էստաֆետային և բակային խաղեր։ Արդյունքը՝ ֆոտոպատման, տեսանյութի տեսքով հրապարակել բլոգում:

«Կոմիտասով Թումանյան, Թումանյանով՝ Կոմիտաս»․ Փետրվարիկ ստուգատես

Օրը՝ 04․02․2021թ․ Ժամը՝ 11:00-12:00 Վայրը՝ Արևմտյան դպրոցի վերնատուն կամ 5 տարեկանների խմբասենյակ Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան, Սեդա Թևանյան Նպատակը՝ Հանդես գալ որպես դասարան-համույթ՝ մասնակցելով ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ-ստուգատեսին…. Խնդիրներ՝ Բերանացի ընթերցել թումանյանական ստեղծագործությունները Մասնակցել ստեղծագործությունների խաղ-բեմականացմանը Ռիթմիկ նվագակցել շրխկաններով, այլ գործիքներով երգելու ընթացքում Հանդես գալ որպես թիմի անդամ Ներկայացնել ու գրանցել սաների կարողություններն ու հմտությունները  Ստեղծագործություններ՝ «Քամին»…

Մարմնակրթություն

Սեպտեմբերից աշխատում եմ 5 տարեկանների հետ: Այսօր փորձ ունեցա աշխատելու 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ : Միասին մարզվեցինք,խաղացինք էստաֆետային խաղեր,վերջում էլ վարեցինք հեծանիվ:

Թումանյանական օրեր. նախագիծ

Ուսումնական օրացույցով «Թումանյանական օրերն»  իրականացվում է փետրվարի  ամսին: Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների ծանոթացում, յուրացում խաղային մեթոդների օգնությամբ: Ներկայացումների պատրաստում: Խնդիրները` Թումանյանի ստեղծագործությունների ծանոթացում,հեքիաթի հերոսների կորպարանավորում, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, ռադիոլուրերի թողարկում: Առաջին փուլ/ նախապատրաստական փուլ/ Ծանոթանալ Թումանյանի կյանքին,ստեղծագործություններին/ մասամբ/ Վերհիշել սովորած ստեղծագործությունները: Ստեղծագործությունների ցանկ…

Հունվար ասմվա հաշվետվություն

Ձմեռային ուսումնական ճամբար 2021 Լուսատտիկ ջոկատի հետ միասին իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝ «Հունվարիկ». Ամանորյա ազգային (ծիսական) խաղերի ստուգատես Լեգոների քաղաք Այցելություն «Ջրվեժ» անտառապարկ Բնագիտական փորձերի ու ինքնաշեն, կառուցողական խաղերի ընտանեկան ֆլեշմոբ-ստուգատես Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ» Այց ագարակ Մարմնամարզական ստուգատես 2021 Ազգային խոհանոց. «Դդմային ուտեստներ» Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոն. Դոնալդ Բիսեթի «Շրջված երազ» Լուսատտիկ ջոկատի ճամբարային օրերը հագեցած…

Այլընտրանքային դդմիկներ

Լուսատտիկ ջոկատի ճամբարային օրերը շատ հագեցած են անցնում: Այսօր սաների հետ միասին կատարեցինք տեխնոլոգիական գործունեություն` պատրաստեցինք այլընտրանքային դդումիկներ: