Այսօր սաների հետ միասին կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք։ Գունավոր թղթերից երկրաչափական մարմիններ կտրատեցինք, թելերից էլ՝ մազեր, իսկ այ գդալն էլ դարձավ մարդուկի մարմինը։ Արդյունքում ստացանք գդալե մարդուկներ։ Աշխատանքի նպատակն է՝ երկրաչափական մարմինների տարբերակում, գույների ճանաչողություն ու երևակայության զարգացում։
«Նոյեմբերիկ» ստուգատես. Ծիսական խոհանոց
Իրականացման օր՝ 26.11.2020 Ժամը՝ 11:00-12:00 Իրականացման վայր՝ Արևմտյան դպրոց, 5 տարեկանների դասարան-լաբորատորիա Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Նպատակ՝ Ծանոթանալ ազգային ծիսական խոհանոցին, ավանդույթներին: Պատրաստված ուտեստները ներկայացնել ցուցահանդես վաճառքի, իսկ հասույթը փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին: Ընթացք՝ Ընտրել ծիսական խոհանոցից որևէ ուտեստ, պատրաստել սաների հետ: Պատրաստված ուտեստը բերել արտադրական տեսքի և ներկայացնել ցուցահանդես վաճառքի: Ուտեստներ՝ Կլոր գաթա Ավելուկով բրդուճներ…
Շաբաթվա նախագիծ 23.11-27.11.2020
Կախազարդերի ստեղծում․ Ցուցահանդես-վաճառք Սեբաստացու օրեր․ նախագիծ Նոյեմբերի 23, երկուշաբթի 11.00-13.30 Աշխատանք դասվարի հետ 13.00-14.00 Հանգստի ժամ 14.00-15.00 Մաթեմատիկական խաղ-ուսուցում՝ 15.00-15.30 Հետճաշիկ 15.30-16.00 Ուրախ անգլերեն` սովորում ենք հաշվել 16.00-16.30 Միջավայրի խնամք 16.30-17.00 Քայլքով դեպի երթուղայիններ Նոյեմբերի 24, երեքշաբթի 11.00-13.00 Աշխատանք դասվարի հետ 13.00-14.00 Հեծանվավարություն, խումբ 1 14.00-15.00 Տեխնոլոգիական գործունեություն՝ պատրաստում ենք գդալե մարդուկներ 15.00-15.30 Հետճաշիկ 15.30-16.00…
Երաժշտական գդալներ
Ա՜յ քեզ խինդ և ուրախություն։ Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների խմբասենյակում իսկական երաժշտական տոն էր։ Այս անգամ հենց իրենք են նվագում, բայց գդալների օգնությամբ։
Մարզական խաղ
Այսօր սաների հետ միասին ունեցանք մարզական ուրախ օր։ Օղակները՝ աթոռների վրա դնելով, փորձեցին սողալով անցնել, իսկ հետո էլ՝ աջ ու ձախ թեքվելով անցան վրայով։ Ստացվեց հետաքրքիր ու զվարճալի խաղ։
<> Տեխնոլոգիական ստուգատես․ Կավե կախազարդեր
Կախազարդերի ստեղծում․ Ցուցահանդես -վաճառք նախագիծ
Ալրախաղ
Իսկական ուրախություն, խինդ և լիաթոք ծիծաղ։ Արևմուտքի 5 տարեկանները այսօր բաժանվեցին զույգերի և մրցեցին։ Այս անգամ մեզ հայտնի << Չինգ ա չունգ>> խաղը դարձավ ալրոտվելու պատճառ։ https://www.youtube.com/watch?v=TAKtmYTrluI&feature=share
Շաբաթվա նախագիծ 16․11-20․11․2020
Նոյեմբերի 16, երկուշաբթի 11․00-13․30 Աշխատանք դասվարի հետ 13․30-14․00 Հանգստի ժամ 14․00-14․30 Գլուխկոնծիների շարք 14․30-15․00 Աշնանային զբոսանք 15․00-15․30 Հետճաշիկ 15․30-16․00 Բանավոր մաթեմատիկա 16․00-16․30 Միջավայրի խնամք 16․30-17․00 Քայլքով դեպի երթուղայիններ Նոյեմբերի 17, երեքշաբթի 11․00-13․00 Աշխատանք դասվարի հետ 13․00-14․00 Հեծանվավարություն, խումբ 1 14․00-14․30 Մտածողության զարգացում․ օրինակ գունդ (գնդակ, գլուխ, ձմերուկ…), երկար ու բարակ (օձ, պարան…) 15․00-15․30 Հետճաշիկ 15․30-16․00 Ուսուցողական մուլտֆիլմի դիտում 16․00-16․30 Միջավայրի խնամք 16․30-17․00 Քայլքով…
Շնչառական խաղ
Շնչառական խաղ կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած ցանկացած առարկայով. մեկանգամյա օգտագործվող բաժակով կամ ձեռնոցով, գունավոր թղթի կտորներով ու պինկ֊պոնգով։ Այսօր սաները բաժանվեցին խմբերի ու մրցեցին։ Ջրով լի բաժակների մեջ դրեցինք լողացող պինկ-պոնգերը ու սկսվեց իրական հրճվանքը։
«Նոյեմբերիկ», Լողուսուցում, մարզառոդարիական ստուգատես
Այսօր սաները ոչ միայն լողացին, այլև ջրում խաղացին մարզառոդարիական խաղ։ Մինչ լողալը կատարեցին նախավարժանք, իսկ հետո բաժանվեցին խմբերի և գնդակները լողալով մոտեցրին ջրօղակին։ Խաղն ավարտվեց գնդակների հավաքելուն պես։