Ջաա՜աաան: Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանները այսօր զբաղվեցին իրենց սիրելի գործունեությամբ: Ջրաներկով ներկեցին մակարոնները և պատրաստեցին այլընտրանքային վզնոցներ: Իսկ վերջում էլ սեբաստացիները հաշվեցին իրենց գունավորած մակարոնները: Նման գործունեությունների ընթացքում սաների մոտ զարգանում է երևակայությունը, ճաշակը,ինչպես նաև գտնում են մի շարք այլընտրանքային լուծումներ:
«Հոկտեմբերիկ» թթուդրիկի ծես ստուգատես
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Պատասխանատու՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Օրը՝ 29.10.2020 Ժամը՝ 11:00-12:00 Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում: Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս: Ո՞վ ինչ բաղադրատոմս գիտի (հարցազրույց տատիկի, մայրիկի հետ): Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները հարցազրույցի…
«Հոկտեմբերիկ»տեխնոլոգիական և թատերական ստուգատես
Սեբաստացիների հետ նախ պատրաստեցինք «Պոչատ աղվեսը» ներկայացման տիկնիկներին և հետո կերպարներով ստեղծեցինք ռադիոներկայացում: https://m.soundcloud.com/margarit-tamazyan/golos-019
Փիսոն
Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանները այսօր բեմականացրեցին Թումանյանի «Փիսոն»: Ստորև ներկայացնում եմ բեմականացման տեսանյութը.
Գունավոր ամպիկներ
Արևմուտքի 5 տարեկանները դասասենյակը վերածեցին գունավոր ամպիկների: Բամբակից պատրաստեցինք ամպիկներ, իսկ չոփիկներից` անձրև: Գործունեության ընթացքում էլ վերհիշեցինք տարվա 4 եղանակները:
Շնչառական ուրախ վարժություն- խաղ
Գունավոր թղթերով պատրաստեցինք թրթուրներ, որից հետո սկսվեց ուրախ թրթուրափչոցի:
Տեխնոլոգիա
Այսօր արևմուտքի 5 տարեկանների հետ իրականացրեցինք տեխնոլոգիական գործունեություն: Ստեղծեցինք «Պոչատ աղվես» հեքիաթի հերոսներին և ունեցանք փոքրիկ տիկնիկային ներկայացում մեր իսկ պատրաստած տիկնիկներով:
Զարգացնող խաղ, շնչառական վարժություն
Արևմուտքի 5 տարեկանների մոտ այսօր իսկական իմացումի հրճվանք էր: Առավոտյան` նախաճաշից հետո, սկսեցին խաղալ զարգացնող խաղ: Խաղի նպատակը սաների մոտ ուշադրության կենտրոնացումն էր,ինչպես նաև աջ-ձախ,վերև- ներքև տարբերակելը: Իսկ օրվա երկրորդ մասում խաղացին շնչառական խաղ` փուչիկներով: Բարի և հաճելի դիտում:
Շաբաթվա գործունեություն 19.10-23.10.2020
«Հոկտեմբերիկ».Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ Հոկտեմբերի 19, երկուշաբթի. 11:00-13:30 Աշխատանք դասվարի հետ . 13:30-14:00 Թումանյանական Հեքիաթների ունկնդրում . 14:00-15:00 Մարզական խաղեր` բաժակներով և փուչիկներով . 15:00-15:30 Հետճաշիկ . 15:30-16:00 Տրամաբանական խաղեր . 16:00-16:30 Միջավայրի խնամք . 16:30-17:00 Սաների ճանապարհում Հոկտեմբերի 20, երեքշաբթի . 11:00-13:00 Աշխատանք դասվարի հետ . 13:00-14:00 Հեծանվավարություն. խումբ 1 . 14:00-14:30 Հանգստի ժամ ….
Պլաստիլինե երևակայություն
Պլաստիլինով աշխատել սիրում են բոլորը: Բայց արևմուտքի 5 տարեկանների համար դա իսկական իմացումի հրճվանք է: Այսօր սեբաստացիները ծեփեցին իրենց դպրոցը: Արդյունքը հրապարակել եմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով: Հաճելի դիտում: