Տեխնոլոգիական գործունեություն

Սեբաստացիները շատ են սիրում աշխատել մկրատով և գունավոր թղթերով: Այդ իսկ պատճառով այսօրվա մեր աշխատանք եղավ տեխնոլոգիական: Գունավոր թղթերով ինքնուրույն կտրեցին երկրաչափական մարմիններ և փակցրեցին թղթի վրա,իսկ վերջում էլ իրենց մարմիններին տվեցին անուններ:

Շաբաթվա նախագիծ 28.09- 02.10.2020

28.09.2020 11.00 — 13.30 Աշխատանք դասվարի հետ 13.30 — 14.00 Հանգստի ժամ 14.00 — 15.00 Տեխնոլոգիական գործունեություն 15.00 — 15.30 Հետճաշիկ 15.30 — 16.00 Կոմիտասյան երգերի ունկնդրում 16.00 — 16.30 Միջավայրի խնամք 16.30 — 17.00 Քայլք դեպի երթուղայիններ 29.09.2020 11.00 — 13.00 Աշխատանք դասվարի հետ 13.00 — 14.00 Հեծանվավարություն 14.00 — 14.30 Հանգստի ժամ 14.30…

Ճամփորդություն Մաշտոցներ

Սեբաստացի 5 տարեկանները իրենց ծնողների հետ միասին Արևմտյան դպրոցից ճանապարհվեցին դեպի Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ գյուղի Մաշտոցներ մատուռը: Սկզբում կանգ առանք Հրազդան գետի մոտ,կատարեցինք միջավայրի խնամք և բնության գրկում նախաճաշեցինք: Հետո ճանապարհվեցինք դեպի Մաշտոցներ մատուռ և հաղթահարեցինք եկեղեցու բարձունքը:Օրվա ավարտը եղավ Սևանա լճի ափին,որի ժամանակ սեբաստացիները գուաշներով նկարեցին իրենց օրվա տպավորությունները:Ունեցանք շատ հետաքրքիր և հագեցած աշնանային…

Լողուսուցում

Այսօրվա օրը ինչքան արևային էր,այնքան էլ պայծառ: Չնայած նրան,որ բացօթյա լողավազանում սաները արդեն իսկ լողում էին,այսօր էլ փորձեցին փակ լողավազանում, բայց արդեն մարզիչ`ընկեր Քրիստինեի հետ: Հաճելի դիտում:

Տեխնոլոգիական գործունեություն

Այսօր կատարեցինք տեխնոլոգիական գործունեություն` գունավոր թղթերից պատրաստեցինք երկրաչափական մարմիններ և նրանցից յուրաքանչյուրին տվեցինք մարդուկի տեսք:

Ձիավարություն

Այսօր արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանների հետ այցելեցինք ագարակ` ձիավարության: Մեծ ոգևորությամբ և խինդով էին սպասում յուրաքանչյուրը իր հերթին: Կային սաներ, որոնք առաջին անգամ էին ձիավարում և մի փոքր վախենում էին,սակայն դա էլ հաղթահարեցին: Հաճելի դիտում բոլորին:

Շաբաթվա գործունեության ծրագիր 22.09-25.09.2020

22.09.2020 09։00֊09։30 ընդունելություն (ջերմաչափում) 09։30֊10։00 բանաստեղծության խաղուսուցում 10։00֊10։30 նախաճաշ 10։30֊11։30 այց ագարակ (ձիավարություն) 11։30֊12։00 երգ 12։00֊12։30 ճաշ 12։30֊13։30 լող (լողափնյա, ջրային խաղեր) 13.30 — 14.00 Հանգստի ժամ 14.00 — 15.00 Տեխնոլոգիական գործունեություն (Երկրաչափական մարմիններից պատրաստում ենք մարդուկներ) 15.00 — 15.30 Հետճաշիկ 15.30 — 16.00 Բակային խաղեր (Լողափնյա խաղեր) 16.00 — 16.30 Միջավայրի խնամք 16.30 — 17.00…

5 տարեկանների մուտքի ճամբար

Մուտքի ճամբարը կազմակերպելու ենք երկու օր՝ օգոստոսի 24 երկու խմբով: Օրը՝  Օգոստոսի 24(երկու խումբ) Ժամը՝ 10: 00-11:00, 11:00-12:00 Հանդիպման վայրը՝Արևելյան դպրոց Մասնակիցներ՝5 տարեկաններ Պատասխանատուներ՝  Լիլիա Զախարյան, Սոնա Սարգսյան Երգի դասավանդող`Տաթև Մանվելյան Լողի մարզիչ՝Սյուզաննա Սարգսյան Ծրագրում՝ ճամբարականների  դիմավորում`ժպիտով և ձմերուկներով «Բարև , ես եմ..» ծանոթացում շրջայց Արևելյան դպրոցի միջավայրում մարզական դադար Սյուզաննա Սրգսյանի հետ երաժշտական դադար Տաթևիկ Մանվելյանի հետ Լող ճամբարականների ճանապարհում Ճամբարականին անհրաժեշտ իրեր՝…

Միջավայրի խնամք

Գարնանային այս գեղեցիկ օրը սեբաստացի Լիլին իր մասնակցությունն ունեցավ միջավայրի խնամքի և պահպանության հարցում: Մինչ անցնելը խնամքին սկսեցինք մարզվել և իհարկե նաև գլուխ կոնծի տալ: Այնուհետ Լիլին և Էրիկը ջրեցին կրթահամալիրի ծաղիկները, Հրանտ պապիկին օգնեցին կտրել խոտերը, իսկ վերջում էլ մաքրեցին միջավայրը: Նշեմ, որ ամենը անում էին մեծ ուրախությամբ և հրճվանքով:

Ջրի համը

Քանի որ դեռ շարունակում ենք աշխատել հեռավար կարգով, այդ պատճառով այսօր որոշեցինք որոշել ջրի համը: Վերցրեցինք 4 բաժակ և յուրաքանչյուրի մեջ լցրեցինք տարբեր բաղադրիչներ` աղ, շաքարավազ, կիտրոնի աղ և սովորական ջուր: Խմելուց հետո պետք է Լիլին գուշակեր, թե ինչ համի է ջուրը: Ասեմ, որ Լիլիի համար սա շատ հետաքրքիր առաջադրանք էր, քանի որ առաջին անգամ…