Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի`ընկեր Հասմիկի խմբում այսօր խմորային տրամադրություն էր: Խմորով խաղալը սաների սիրելի աշխատանքներից մեկն է: Այս անգամ ես և սաներն ենք պատրաստել, չնայած ասեմ ինձ մոտ առաջին անգամն էր,բայց շատ սիրով անելուց հետո ստացանք համեղ թխվածքաբլիթներ:Սկզբում խմոր պատրաստեցինք` լավ խաղացինք, վերջում էլ քաղցրահամ թխվածքաբլիթ թխեցինք: Նրանք անհամբեր սպասում էին,թե երբ է…
Այլընտրանքային դիմակներ
Դե ինչ,այսօր ևս եղել եմ Քոլեջի 2-4 տարեկաններում,սակայն այս անգամ ընկեր Հասմիկի խմբում: Այստեղ նույնպես պատրաստվում են Բարեկենդանին: Ընկեր Հասմիկի և սաների հետ մեկտեղ մեզ հետ էր նաև տիկին Սուսաննան: Նրանք օգնում էին պատրաստել դիմակներ: Երեխաները իրենք էին ընտրում գույնը,տեսքը և ձևը: Արդյունքում ստացանք միմյանցից տարբերվող և հետաքրքիր դիմակներ:
Ռոդարիական վարժանք
Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի խմբում այսօր մարզական խաղերի օր էր: Սաների հետ որոշեցինք խաղալ ներքնակներով`բաժանվելով խմբերի: Խաղը սկսեցին ընկեր Էլյան և ընկեր Անին: Խմբում տիրում էր անասելի ուրախություն:
Սևուկ ուլիկ
Քանի որ ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրումԹումանյանական օրեր են,այդ իսկ պատճառով Լիլիի համար որոշեցի կարդալ Սևուկ ուլիկ հեքիաթը,որի ընտրությունը հենց իրենն էր: Մի փոքր դժվարությամբ,բայց հաղթահարեցի այս փորձն ևս😃
Գնդակախաղ
Այսօր ևս ներկա եմ եղել Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի`ընկեր Էլյայի և ընկեր Անիի խմբում: Շատ տպավորիչ օր եմ անցկացրել: Որեշեցինք,որ ես լինեմ ծաղրածուի հանդերձանքով և երեխաները պետք է հնարավորին չափ գնդակներ նետեին հագուստիս մեջ: Ծիծաղելի և հիշարժան խաղ դարձավ բոլորիս համար:
Բարեկենդան
Այսօր եղել եմ Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի խմբում:Ինչպես մնացած խմբերում,այնպես էլ այստեղ դիմավորեցին շատ ջերմ: Ընկեր Էլյան բացատրեց,թե ինչ գործունեություն է այսօր նախատեսվում: Նրանք պետք է ստվարաթղթերից բարեկենդանի դիմակներ պատրաստեին: Դասարանում տիրում էր անասելի մի ուրախություն: Դե ինչ կարող եք հետևել,թե արդյունքում ինչ դիմակներ ստացանք:Հաճելի դիտում:
«Փետրվարիկ» ստուգատես․ Խոհանոցն որպես ուսումնական միջավայր, ամփոփում
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների«Փետրվարիկ» ստուգատեսն էր։ Այս անգամ Արևելքի 5-6 տարեկանները խոհանոցը վերածել էին ուսումնական միջավայրի։ Սա լավ հնարավորություն է սովորողի մոտ դրսևորել ինքնուրույնություն, ինքնակազմակերպման կարողություն , ինչպես նաև տարբեր մաթեմատիկական հասկացությունների կիրառման կարողությունների և հմտությունների դրսևորում։ Մեր սովորողները ձեզ են ներկայացնում , թե ինչպես է կատարվում սննդի կազմակերպումը՝ նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, իրենց խմբասենյակում։ Բոլորիս բարի…
Տեառնընդառաջի ծեսը Արևելյան դպրոցում
Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Օր՝ փետրվարի 14 Վայր՝ Արևելյան դպրոց-պարտեզի բակ Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 և 5-6 տարեկաններ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր։ Պատասխանատուներ՝ Նառա Նիկողոսյան,…
5-6 տարեկանների դասարան լաբորատորիա
Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասասենյակը վերածվել էր դասարան-լաբորատորիայի: Միաժամանակ սովորողները զբաղվում էին տարբեր գործունեությամբ: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում,թե ինչով է ուզում զբաղվել:
Երկրաչափական մարմիններ մարդուկների տեսքով
Դե ինչ, այսօր որոշեցինք երկրաչափական մարմիններից ստանալ մարդուկներ և նրանցից յուրաքանչյուրին տալ անուներ: Հետևեք և արդյունքը կտեսնեք: