Տեխնոլոգիական գործունեություն

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ 5-6 տարեկաններ Իրականացման տևողությունը՝ 1 ժամ Նպատակը՝տարանջատել երկրաչափական մարմինները իրարից,սովորել մկրատից օգտվել և զարգացնել մտավոր աշխատանքը Խնդիրները` խմբով աշխատելու կարողություն, իրար օգնելու կարողություն, աշխատանքը հետևելու կարողության զարգացում Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` երկրաչափական մարմինների ստեղծում Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` դասարան Անհրաժեշտ գործիքները՝ գունավոր թղթեր, սոսինձ և մկրատ Նախագծի…

Մաթեմատիկական գործունեություն

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում ունեցանք հյուրեր: Ընկեր Ալյոնան և ընկեր Արփին սաների հետ մաթեմատիկական գործունեություն կատարեցին և արդյունքում ստացանք թվերի տեսքով ձվիկներ: Հաճելի դիտում բոլորիդ:

«Փետրվարիկ» ստուգատես․ Խոհանոցն որպես ուսումնական միջավայր

Օրը՝ 13․02․2020թ․ Ժամանակահատվածը՝ Նախաճաշ, ճաշ, ետճաշիկ Վայրը՝ Արևելյան դպրոց, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ Պատասխանատուներ՝  Լիլյա Զախարյան, Սոնա Սարգսյան (կամավոր) Խորհրդատու՝ Նառա Նիկողոսյան Նպատակը` խոհանոցային գործունեության կազմակերպման ստուգատես Խնդիրները` ինքնուրույնության դրսևորում ինքնակազմակերպման կարողությունների և հմտությունների ներկայացում Այնքան -որքան մաթեմատիկական հասկացությունների կիրառման կարողությունների և հմտությունների դրսևորում Ջանի Ռոդարի ստեղծագործական երևակայության՝ « Խաղեր սեղանի շուրջը» մեթոդի կիրառում Նկարագրությունը՝ Նախաճաշ․ Օրվա 4 հերթապահները…

Աշխատանքային նախագիծ 10.02.2020-14.02.2020

Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հ. Թումանյան «Շունը» Շաբաթվա երգեր՝  «Զնկլիիկ օրոճ»,  «Էրնեկ ես ծառ էղնեի», Կաքավիկ, «Գնացե՜ք, տեսե՛ք», Պսակ-պսակ, Ծառ ծաղկեցավ Պարերգեր՝ «Թամզարա»,«Օր պար, ճոր պար», «Բուլուլ» ,Տիկնիկների պար Շաբաթվա նախագծերը՝ «Փետրվարիկ» ստուգատես,Թումանյանական օրեր 10․02․2020թ 11:00-11:30 Աշխատում ենք ուսումնական գործիքներով,նկարում և մուտքագրում ենք 12:00-12:30 Ճաշ 12:35-13:00 Ոսպանկարչություն 13:05-13:35 Ուրախ օտար լեզու 13:35-14:00 Հանգստի ժամ 14:00-15:00 Երաժշտական գործունեություն 15:00-15։30 Ետճաշիկ 15:30-16:00 Կառուցողական խաղեր 16։00 -16:30 Միջավայրի խնամք…

Մեդիագրագիտություն: Սովորում ենք մուտքագրել

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում մեդիագրագիտություն էր:Յուրաքանչյուր սովորող աշխատում էր իր ուսումնական գործիքով:Այս անգամ ոչ թե նկարում էին,այլ մուտքագրում:Զարմանալի էր,բայց բոլորի մոտ էլ ստացվում էր:Տեսեք արդյունքը:

Դդմատոն կամ հե՜յ , ջա՜ն, Ղափամա

Այս անգամ հայտնվեցի Արևելյան—դպրոց պարտեզի 5-6 տարեկանների խմբում։ Իսկական իմացումի հրճվանք էր իրենց խմբում։ Ինձ ընդունեցին ժպիտով։ Ընկեր Լիլիան քայլ առ քայլ բացատրեց, թե ինչ գործունեություն է նախատեսվում։ Ցույց տվեց բլոգում նախապես տեղադրված աշխատանքային նախագիծը։ Սովորողները խաղում էին կառուցողական խաղերով՝ հաշվում, սովորում գույները։ Մի փոքր ուշ մեզ միացավ ընկեր Էմման՝ երկարացված օրվա կազմակերպիչը։ Միասին ճաշեցինք…

Դդմածառ

Այսօր ներկա եմ եղել Հարավային դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի երկարացաված օրվա խմբում: Ղափամայի ծեսին ընդառաջ սաների և ընկեր Լուսինեյի հետ որոշեցինք գունավոր թղթերից պատրաստել դդմի գլուխներ և դրանցով ստանալ դդմածառ: Դասարանում տիրում էր շատ հաճելի և ուրախ միջավայր: Բոլորը շտապում էին առաջինը կատարել իրենց առջև դրված առաջադրանքը:

Ազգագրական փառատոն

Քառօրյա վերապատրաստման վերջին օրն տեղի ունեցավ մեդիաուրբաթը,որը ներկայանում էր ազգագրական ձմեռային փառատոն նախագծով:Մեդիաուրբաթին ներկա էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր սաները,որոնք ներկայացնում էին ազգային պարեր:Այստեղ էր նաև կրթահամալիրի տնօրեն`Աշոտ Բլեյանը: Տիրում էր շատ ուրախ մթնոլորտ,երգեր-պարեր:Վերջում օրը եզրափակեցինք դպրոցի ղեկավարներին ներկայացնելով մեզ և մեր բլոգները:

Ղափամա -Դդմատոն

Քանի որ երեխաս հաճախում է Արևմտյան դպրոց-պարտեզ 2-5 տարեկանների խումբ,այդ իսկ պատճառով տեղյակ լինելով ծեսերի անցկացման կարգին ցանկացա անդրադառնալ Ղափամա-Դդմատոնին: Մեկ շաբաթվա ընթացքում սաները խաղացել են բազմաթիվ մարզական խաղեր,յուրաքանչյուրը իր պատկերացմամբ նկարել դդումներ,ինչպես նաև պատրաստել կարմրաթուշ դդմից թխվածքաբլիթներ: Ղափամա կերակուրի պատրաստման կարգը հետևյալն է.կեղևը մաքրում են,միջուկը հանում,այնուհետև մեջն ավելացնում բրինձ,չամիչ,շաքարավազ և համեմունքներ:

Ծաղիկների տնկում

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ տարատարիքԻրականացման տևողությունը՝ շուրջտարյա /սեզոնային/Նպատակը՝ Սովորել ծաղիկ ցանելու, սերմ տնկելու ձևերըԽնդիրները` Ծաղիկների տեսակների տարբերակում, խմբով աշխատելու կարողություն, իրար օգնելու կարողություն, աշխատանքը հետևելու կարողության զարգացումՆախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` Ծաղկանոցի ստեղծումՄիջավայրը (նշել իրականացման վայրերը)` դպրոցի բակ, դասարան /ծաղկամանններ/ Անհրաժեշտ գործիքները՝ բահ, ցնցուղ, սերմեր, սածիլներ, ջուրՆախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝ Սովորողների…