«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. «Մարտիկ» տեխնոլոգիական ստուգատես

on

Օրը՝ 04․03.2021

Վայր՝ Արևմտյան դպրոց, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա

Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ

Պատասխանատու՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան

Թեման՝ «Իմ մայրիկի դիմանկարը»

Ունկնդրման երաժշտություն՝ Շոպեն

Նպատակը՝  «Ձոն » նախագծի շրջանակներում ստեղծագործել ջրաներկով և ստեղծել մայրիկների դիմանկարների ցուցահանդես

Խնդիրները՝

  • Երևակայության զարգացում
  • Դասարանում թիմով աշխատելու կարողությունների զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում

Նկարագրությունը՝

Նախապատրաստական փուլ— Սովորողների հետ նախապես զրուցել մայրիկների մասին․ Ի՞նչ տեսք ունի մայրիկ, պատմել նրա մասին, փորձել նկարագրել։ Խոսել դիմանկարների մասին։ Ի՞նչ է դիմանկարը, ինչպե՞ս են նկարում, ի՞նչ նյութերով կարելի է դիմանկար նկարել։

Ընթացքը-Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը։ Հոտո միասին  նախապատրաստում են սեղանները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ։ Թեման՝ «Իմ մայրիկի դիմանկարը»։ Երաժշտության ներքո սովորողները սկսում են նկարել իրենց մայրիկների դիմանկարները։ Ընթացքում պատմում կամ նկարագրում են իրենց մայրիկներին։ Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Ավարտին հավաքում աշխատանքային պարագաները։ Դասվարը կամ դասվարի օգնականը ֆոտոխցիկով կամ հեռախոսով նկարում է պատրաստի աշխատանքները, ֆիլմ պատրաստում։

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Оставить комментарий