Օրը՝ 14.05.2021թ
Ծեսն իրականացնել բացօթյա:
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու ենք մայիսի 13-ին:
Մայիսի 14-ին Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն Աշտարակի «Ջրաղաց»:
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան
Համագործակցություն՝ երաժշտության ուսուցիչ Սեդա Թևանյանի հետ
Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով:
Նպատակը՝
- Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:
Խնդիրները՝
- Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
- Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
- Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
- Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:
Ընթացքը՝
Ծեսին նախապատրաստվելիս՝
- սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր`
Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան,Ա՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր:
- սովորել պատրաստել Վիճակի տիկնիկ
- սովորել պսակ հյուսելու տարբերակներ
- որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը
Համբարձման նյութեր և տեսանյութեր՝
Համբարձումը նախակրթարանում
Համբարձման երգերի փաթեթ
Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝
Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝
- Իմ ճամփորդական ուապարկը
- Ճամփորդական բրդուճներ
Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս: Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….
Ճամփորդությունն իրականացվող քայլաշարը՝
- Քայլք /Աշտարակ գյուղ, կամրջից քայլքով շարժվել դեպի մոտակա բնակելի տներ/
- Միասնական նախաճաշ
- Ծեսի իրականացում, որը կարող է երկու մասից բաղկացած լինել՝
ծիսական մաս /ծաղիկների հավաքում, ծաղկեպսակների հյուսում, վիճակի խաղ…./, երաժշտական-խաղային մաս.
Սովորողներն ուսապարկում պետք է ունենան
- արևապաշտպան գլխարկ
- ջուր
- խոնավ և չոր անձեռոցիկ
- ալկոգել
- աղբի տոպրակ, ձեռնոց
Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում: