Կավագործության սեմինար-պարապմունք

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար-պարապմունքն էր: Այս անգամ աշխատեցինք կավով` պատրաստեցինք կախազարդ, բաժակներ և ափսեներ: Այդ ամենից ստացանք գեղագիտական մեծ հաճույք:

Ձիերի խնամք

«Ձիավարություն, ձիերի և շների խնամք» նախագծի շրջանակում այսօր Լուսատտիկները խնամեցին Մաշային` սանրեցին և կտրեցին մազերը, վերջում էլ` հյուսեցին: «Ուսումնական ագարակ» մեր այցերը շատ հաճելի և ուրախ են անցնում: