Այսօր 5-6 տարեկանները ճամփորդեցին դեպի Աշտարակի ջրաղաց` նշելու «Համբարձման» ծեսը: Համբարձման կամ Վիճակի տոնահանդեսը խորհրդանշում է հասարակության և բնության կապը բնության բեղունության շրջանում, երբ մարդիկ ջանում էին իրենց հասկանալի միջոցներով նպաստել հողի մեջ գցված հատիկի աճին և միաժամանակ հաղորդակցվել բնության այդ պահի խիստ ակնառու զորությանը։ Համբարձման չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը համարվում էր այդ զորության խտացված…