Համբարձման ծես

on

Այսօր 5-6 տարեկանները ճամփորդեցին դեպի Աշտարակի ջրաղաց` նշելու «Համբարձման» ծեսը:

Համբարձման կամ Վիճակի տոնահանդեսը խորհրդանշում է հասարակության և բնության կապը բնության բեղունության շրջանում, երբ մարդիկ ջանում էին իրենց հասկանալի միջոցներով նպաստել հողի մեջ գցված հատիկի աճին և միաժամանակ հաղորդակցվել բնության այդ պահի խիստ ակնառու զորությանը։ Համբարձման չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը համարվում էր այդ զորության խտացված արտահայտության պահը `դա գուշակությունների, հրաշքների ու կախարդանքի գիշերն էր, մեկը մյուսից խորհրդավոր, դրական ու բացասական։ Հավատում էին, որ տարին մի անգամ, Համբարձման գիշերը, աստղերը երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում, ջերմ համբույրով գրկախառնվում էին և դարձյալ վերադառնում իրենց տեղերը։

Ծեսից հետո նախաճաշեցինք և սկսեցինք խնամել միջավայրը: Ունեցանք անմոռանալի և հիշարժան պահեր:

Оставьте комментарий