Բարձունքի հաղթահարում

on

Ճամփորդության վայրը֊ Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի

Ճամփորդության մասնակիցներ ՝ 5֊6 տարեկաններ

Ճամփորդության օր՝ Մայիսի 27

Մեկնում՝ Բախշյան այգուց, 10:00-ին

ժամանում՝ 15:00-ին

Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան

Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով:

Նպատակը – հայրենաճանաչություն, բարձունքից ծանոթանալու Հայաստան աշխարհին:  Հայրենագիտական ճամփորդությունների ընթացքում քայլարշավները, բարձունքներ հաղթահարելը երեխաների մոտ ձևավորվում են կամքի ուժ, դժվարությունները հաղթահարելու կարողություն:

Խնդիրներ — Նախապատրաստական աշխատանքեր, միջավայրի, տեղանքի հետազոտում:Բարձունքի հաղթահարում: Գործնական ուսումնական գործունեության կազմակերպում:

Ճամփորդությունների ժամանակ սովորողը անհատական և թիմային գործունեության արդյունքում ձեռք է բերում մի շարք հմտություններ՝ արագ կողնորոշվելու կարողություն, գործնական միջավայրում  գիտելիքները օգտագործելու՝ հաշվելու, չափելու, վազելու, ցատկելու և այլն, ուսումնական միջավայրը դառնում է կենդանի:

Ճանապարհի նկարագրություն՝

Երևան-Արագածոտնի մարզ, Ուշի գյուղ 28 կմ, 35 րոպե

Ընթացք

  • Համացանցից գտնել Երևանից դեպի տվյալ վայրը / վայրերը/ տանող ճանապարհը:
  • Գտնել, գրանցել որ մարզում են գտնվում։
  • Երևանից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում:
  • Առանձնացնել հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ:
  • Ի՞նչ եղանակ է լինելու այդ օրը, տվյալ վայրում:
  • Ինչպիսի՞ ճամփորդական իրեր պետք է վերցնել:

Սովորողներն ուսապարկում պետք է ունենան՝

  • արևապաշտպան գլխարկ
  • ջուր
  • խոնավ և չոր անձեռոցիկ
  • ալկոգել
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • բրդուճներ

Վարորդ՝ Գրիգորյան Արտյոմ

Մեքենա՝ Mercedes 50LL099 20 տեղ

Ամփոփում

Արդյունքը ներկայացնել տեսաֆիլմով և նկարաշարով։

Оставить комментарий