«Հակաբացիլ Կոմիտաս» երաժշտական, ընթերցողական ստուգատես

on

Օրը՝ 03.06.2021թ
Ծեսն իրականացնել բացօթյա:

Մասնակիցներ՝ Լուսատտիկ ջոկատ

Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան

Համագործակցություն՝ երաժշտության ուսուցիչ Սեդա Թևանյանի հետ

Նախագծի իրականացման վայր՝ Բախշյան այգի

Նպատակ՝ երաժշտական, ընթերցողական կարողությունների ներկայացում

Խնդիրներ՝

  • սաներին ներկայացնել Կոմիտասի թողած երաժշտական ժառանգությունը, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
  • հոգևոր  զարգացում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
  • ընդհանուր  զարգացման ապահովում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում, երգի ուսուցման և կատարման միջոցով

Նախագիծը իրականացնել հարակից այգիներում:

Նկարագրություն՝

Դասվարը երաժշտության ուսուցչի հետ ընտրում է հինգական երգ ու երեքական ոտանավոր, որոնք ներկայացնում են խաղ-բեմականացմամբ, օգտագործելով շրխկաններ, երաժշտական գործիքներ, թաթերական կերպավորումներ:

Կոմիտասյան երգեր, խաղերգեր, ծիսական երգեր՝

Ընթերցողական փաթեթ՝

  • Հովհաննես Թումանյան «Ամպն ու սարը»
  • Հովհաննես Թումանյան «Քամին»
  • Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
  • Ղազարոս Աղայան  «Առավոտը գյուղում»
  • Աթաբեկ Խնկոյան «Մեղու»

Արդյունքը ներկայացնել դասարանական բլոգում:

Оставьте комментарий