Անթափոն աղբի տեսակավորում

Ինչպես արդեն գիտենք կրթահամալիրում իրականացվում է «Անթափոն աղբ» նախագիծը: Արևմտյան դպրոցն էլ միացավ նախագծի իրականացմանը և այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ տեսակավորեցինք աբը և պլաստիկե շշերը գցեցինք դպրոցի բակում տեղադրված ցանցի մեջ: Պետք է մաքուր պահել շրջակա միջավայրը և տեսակավորել աղբը:

Մարզական — էստաֆետային խաղեր

4․3 դասարանում մարմնակրթության դասաժամը սկսեցինք նախավարժանքից, կատարեցինք շնչառական վարժություններ, դանդաղ վազք, իսկ վերջում էլ եզրափակեցինք էստաֆետային խաղերով։ Խաղ 1 Մասնակիցները բաժանվում են 2 խմբի։ Առաջին մասնակիցը պետք է ոտքերի օգնությամբ օղակի միջից դուրս բերի գնդակը այնպես, որ հաջորդ մասնակիցը կարողանա այն դնել կրկին օղակի մեջ, այնուհետև շրջադարձի կոնը և վազքով գնա դեպի իր շարք։

Անթափոն աղբ

Նախագիծ՝ Բնապահպանական նախագիծ Էկո Աղբ հիմնադրամի հետ միասին: Նպատակը՝ Աղբ հավաքելու և տեսակավորելու մշակույթը անծանոթ է մեր բնակչությանը: Բացի այդ մեր կրթահամալիրի սովորողների մեջ նույնպես զարգացած չի այդ մշակույթը: Նախագիծը կոչված է աշխատել կրթահամալիրի սովորողների հետ, փորձել գործնական և տեսական մի շարք դասընթացների միջոցով կոտրել կարծրատիպերը և ազդել մարդկանց մտածելակերպի վրա: Համակարգողներ՝  Էլյա Սահակյան, Նելլի Գեղամյան, Արևմտյան դպրոցում…

28.02-04.03.2022 աշխատակարգ

Կազմակերպիչ Փետրվար ամսվա ճաշացանկ Երթուղիներ Հաշվառման մատյան Իրականացվող նախագծեր՝ Համագործակցային մարզական նախագիծ Արևելյան դպրոցի «Գարուն» տեխնոլոգիական նախագիծ «Ձոն» տեխնոլոգիական նախագիծ

Մարմնակրթության մարտ ամսվա աշխատանքային նախագծեր

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի բակ, նորաբաց մարզասրահ Ժամանակահատվածը՝ մարտ Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողներ Նպատակը՝ իրականացնել մարմնակրթության, և վազքի պարապմունքներ Ընթացքը՝ վազք, մարմնամարզություն, էստաֆետային և բակային խաղեր՝ ցատկապարաններ, ֆուտբոլ, ,բադերն ու որսորդ։

«Գարուն» տեխնոլոգիական նախագիծ

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա 4-5-րդ դասարանի ճամբարականներ Իրականացման տևողություն՝  Մարտ, ապրիլ Պատասխանատու՝ Սոնա Սարգսյան

Մարտ ամսվա աշխատանքային նախագծեր

«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ «Գարուն» տեխնոլոգիական նախագիծ Ճամփորդություն․ Բուսաբանական այգի Ճամփորդություն․ Մարզական օր Թումոյի այգում Համագործակցային մարզական նախագիծ Արևելյան դպրոցի հետ Լրամշակման փուլում է։

Կենդանական դիմանկարներ հիշեցնող կախազարդեր

Բարեկենդանի ծեսին ընդառաջ երկարացված օրվա ճամբարականների և Անուշ Դավթյանի հետ միասին իրականացրեցինք տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստելով կենդանական դիմանկարներ հիշեցնող կախազարդեր: