Անթափոն աղբ

on

Նախագիծ՝ Բնապահպանական նախագիծ Էկո Աղբ հիմնադրամի հետ միասին:

Նպատակը՝ Աղբ հավաքելու և տեսակավորելու մշակույթը անծանոթ է մեր բնակչությանը: Բացի այդ մեր կրթահամալիրի սովորողների մեջ նույնպես զարգացած չի այդ մշակույթը: Նախագիծը կոչված է աշխատել կրթահամալիրի սովորողների հետ, փորձել գործնական և տեսական մի շարք դասընթացների միջոցով կոտրել կարծրատիպերը և ազդել մարդկանց մտածելակերպի վրա:

Համակարգողներ՝  Էլյա Սահակյան, Նելլի Գեղամյան, Արևմտյան դպրոցում պատասխանատուներ ՝ Սոնա Սարգսյան, Շողիկ Սահակյան, Շուշան Ալեքսանյան

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ։ Առավել ակտիվ մասնակիցներից հետագայում կստեղծվի բնապահպանների թիմ՝ Արևորդի բնապահպանական ակումբի շրջանակներում, որը իր ձեռքը կվերցնի նախագծի հետագա զարգացումը։

Կրթահամալիրի սովորողներ, որոնք կցանկանան աշխատել կրթահամալիրի աղբի վերամշակման կենտրոնում որպես լրացուցիչ աշխատանք ուսումնաարտադրական գործունեություն և կսովորեն աղբի տեսակավորման-տեղավորման միջոցով ստեղծելիրենց շուրջը անթափոն կենցաղ, ձևավորում են բնապահպանական մտածողություն, փոխվելով և փոխելով իրենց շրջապատը։

Ժամկետ՝ երկարաժամկետ

Ընթացք՝

ժամանակացույց՝

Հունվար․

Տեսական մաս՝ ընդհանուր ծանոթացում աղբի տեսակավորման սկզբունքների հետ։ Ինտերակտիվ խաղ Էկոլոգիական հետք։/ Նախատեսված է հանձնարարություն, որը պետք է իրականացվի մինչև մյուս հանդիպումը։/

Փետրվար․

  • 16.02 Հանդիպում աշխատանքային խմբի հետ։
  • Բնապահպանական ժամ ամբողջ կրթահամալիրում։ Աղբի տեսակավորման վերաբերյալ գործնական քայլերի ներկայացում, թափոնամմաների պատրաստում տեսակավորման համար։ Անհրաժեշտնյութերի փաթեթն այստեղ։
  • Տեսակավորում ենք մեր սեփական աղբը, կենտրոնացնում ենք այն կրթահամալիրում էկոաղբի վերամշակման կենտրոնում։
  • Հանդիպում հագուստի մոդելավորման բաժնի սովորողների և կտորի երկրորդական վերամշակման փորձառու մասնագետի հետ։ Նախատեսվում է այդ ուղղությունը ներկայացնել որպես առանձին նախագիծ։ Երկրորդական հումքից պատրաստված արտադրանք։ (Продукция из вторсырья)
  • Աշխատակարգի ստեղծում։ Որ աղբն է վերամշակվելու, որ սարքավորումներով, ինչպես ենք հասցնելու վերամշակող գործարանին։

Մարտ․

  • Ճամփորդություններ դեպի պլաստիկի վերամշակման, ապակու մանրեցման և թղթի վերամշակման գործարաններ/Arm-plast, H-group/։ Հասկանում ենք ինչ ֆինանսական օգուտ կարող ենք ստանալ աղբի հանձնելու, ապրանքների փոխանակելու ուղղությամբ։

Ապրիլ

  • Աշխատում ենք համայնքում։ Աղբի տեսակավորման աղբամանների մոնիթորինգ՝ ճամփորդում ենք աղբամանների տեղակայման վայրերով, դիտարկելով, թե որքանով է իրականացվում տեսակավորումը, զրուցում ենք բնակչության հետ,

Մայիս

  • Սեմինար շենքերի լիազորների, բնակիչների հետ աղբի վերամշակման վերաբերյալ։ Գործնական աշխատանքներ սեմինարի ժամանակ։ Սովորեցնում ենք աղբ տեսակավորել։
  • Շենքերի լիազորների միջնորդությամբ, բնակիչների հետ միասին հավաքում ենք և մաքրում մի շարք բակեր։ Աղբի տեսակավորում կատարում, ներկայացնում համապատասխան վերամշակող հիմնարկների հետ համագործակցության հնարավորությունները։ Օգնում կապ հաստատել իրենց հետ։

Տեսակավորված աղբի վերամշակման գործառույթը ըստ տեսակների՝

Թափոնների ընդունման համար անհրաժեշտ քանակը՝

Պլաստիկ և պոլիէթիլեն 250 կգ

Թուղթ 200 կգ

Ապակի 250 կգ

Թուղթ՝

թուղթը կկենտրոնանա համապատասխան վայրում,

կաղվի, կտեղավորվի պարկերի մեջ

կուղարկվի վերամշակող գործարան, նախորոք պայմանավորված քանակության կուտակվելու դեպքում

փոխարենը նախատեսվում է ստանալ զուգարանի թուղթ կամ թղթե տոպրակներ

Ստվարաթուղթ

Դիմակներ

Պլաստիկ՝

պլաստիկ շշերը տարածքում կենտրոնանալուց հետո կձեռբազատվեն թղթե պիտակներից, այնուհետև պրեսսի օգնությամբ կմշակվեն և կուղարկվեն համապատասխան գործարան, շշերի դիմաց ստացված գումարը կուղվի աղբի վերամշակման կենտրովի ծախսերին (օրինակ կարող ենք վարձատրել կենտրոնում աշխատող ուսանողներին)

Կտոր, հագուստ, կոշիկ/կաշվի թափոններ

Այս թափոնի վերաբերյալ նախատեսվում է աշխատել մի քանի ուղղույուններով՝

  • ինչպես նշվեց վերևում դա կտորների երկրորդային մշակումն էր, որով կզբաղվի Քոլեջի հագուստի մոդելավորման բաժինը։
  • մյուս ուղղությունը՝ այսպես կոչված Second hand բաժին։ Հագուստը, որը համեմատաբար նոր է և չի օգտագործվել կարող է առաջարկվել վաճառքի շատ ցածր գներով կամ որպես նվիրատվություն տրամադրվել մանկատներին, ծերանոցներին կամ պարզապես կարիք ունեցող մարդկանց։

Փայտի և ճյուղերի մնացորդները կկենտրոնանան ճյուղ աղացող սարքի մոտակայքում, ճյուղերը և տերևները կաղան և կօգտագործվեն որպես պարարտանյութ։ կամ պարկերով կուղարկվեն Արատեսի դպրական կենտրոն որպես վառելիք։

Մետաղ; Մետաղի թափոնները կարող են ուղարկվել համապատասխան ընդունման կետեր։

Մարտկոցներ/էլեմենտներ

Սնունդ և այլ կենսաթափոններ՝ այս աղբի տեսակը ամբողջությամբ վերամշակվում է։

  • սննդի մնացորդները կուտակվում են դպրոցների խոհանոցներում և օգտագործվում որպես ագարակի կենդանիների կեր։
  • Սնունդը, որը որպես կեր չի ծառայում կկենտրոնացվելու է այգում հատկացված մի վայրում, որտեղ ծառերի համար օրգանական պարարտանյութ կպատրաստվի՝ կոմպոստ
  • ագարակի ձիերի կենսաթափոնը օգտագործվում է որպես ծառերի պարարտանյութ
  • գինու դպրոցում արտադրության ժամանակ առաջացած խաղողի վազերի մնացորդները չորացվում են և օգտագործվում որպես պարարտանյութ

Ապակի։

  • շշերի ջարդոն
  • ապակու խոշոր կտորներ բեկորներ

Այս աղբի տեսակը կմանրացվի հատուկ սարքերի միջոցով և համաձայն գործարանների հետ պայմանավորվածության կուղարկվի վերամշակման։ (անհրաժոշտ է ուսումնասիրել այս աղբի կկուտակման և վերամշակման եղանակը, ինչպես նաև ծանոթանալ գործարանիի հետ, որը կընդունի մեր կուտակված թափոնները)

Յուրաքանչյուր աղբի տեսակի վերամշակման համար կնշանակվեն պատասխանատուներ, որոնք կհետևեն աղբի ճիշտ տեսակավորման գործընթացին, սարքավորումների աշխատանքին և թափոնների գործարաններին հանձնելու պրոցեսին։

Նյութական-տեխնիկական միջավայրը՝

Աղբի վերամշակման կենտրոնի աշխատանքի համար նախնական անհրաժեշտ կլինի ձեռք բերել հետյալ սարքավորումները՝

  • Թուղթ աղալու սարք/Շրյոդեր
  • Պլաստիկի/թղթի պրեսս

Նշենք, որ անհրաժեշտ սարքավորումների /տարաների ձեռքբերումը կախված կլինի գործունեության ընթացքում, վերամշակման գործարաններ այցելելու, տեխնիկային մանրամասն ծանոթանալու արդյունքում։

Վայրը՝

Քոլեջում տեղակայված տարածք, որտեղ կտեղադրվեն համապատասխան սարքավորումները։

Մեդիակենտրոնում, հաշվապահության բաժնի մոտ, որտեղ կկենտրոնացվի կրթահամալիրի կողմից օգտագործված գրասենյակային թղթի թափոնները և կտեղակայվի թուղթ աղալու սարքը։

Оставьте комментарий