Անթափոն աղբի տեսակավորում

Ինչպես արդեն գիտենք կրթահամալիրում իրականացվում է «Անթափոն աղբ» նախագիծը: Արևմտյան դպրոցն էլ միացավ նախագծի իրականացմանը և այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ տեսակավորեցինք աբը և պլաստիկե շշերը գցեցինք դպրոցի բակում տեղադրված ցանցի մեջ: Պետք է մաքուր պահել շրջակա միջավայրը և տեսակավորել աղբը:

Մարզական — էստաֆետային խաղեր

4․3 դասարանում մարմնակրթության դասաժամը սկսեցինք նախավարժանքից, կատարեցինք շնչառական վարժություններ, դանդաղ վազք, իսկ վերջում էլ եզրափակեցինք էստաֆետային խաղերով։ Խաղ 1 Մասնակիցները բաժանվում են 2 խմբի։ Առաջին մասնակիցը պետք է ոտքերի օգնությամբ օղակի միջից դուրս բերի գնդակը այնպես, որ հաջորդ մասնակիցը կարողանա այն դնել կրկին օղակի մեջ, այնուհետև շրջադարձի կոնը և վազքով գնա դեպի իր շարք։

Անթափոն աղբ

Նախագիծ՝ Բնապահպանական նախագիծ Էկո Աղբ հիմնադրամի հետ միասին: Նպատակը՝ Աղբ հավաքելու և տեսակավորելու մշակույթը անծանոթ է մեր բնակչությանը: Բացի այդ մեր կրթահամալիրի սովորողների մեջ նույնպես զարգացած չի այդ մշակույթը: Նախագիծը կոչված է աշխատել կրթահամալիրի սովորողների հետ, փորձել գործնական և տեսական մի շարք դասընթացների միջոցով կոտրել կարծրատիպերը և ազդել մարդկանց մտածելակերպի վրա: Համակարգողներ՝  Էլյա Սահակյան, Նելլի Գեղամյան, Արևմտյան դպրոցում…