Մարզական — էստաֆետային խաղեր

on

4․3 դասարանում մարմնակրթության դասաժամը սկսեցինք նախավարժանքից, կատարեցինք շնչառական վարժություններ, դանդաղ վազք, իսկ վերջում էլ եզրափակեցինք էստաֆետային խաղերով։

Խաղ 1

Մասնակիցները բաժանվում են 2 խմբի։ Առաջին մասնակիցը պետք է ոտքերի օգնությամբ օղակի միջից դուրս բերի գնդակը այնպես, որ հաջորդ մասնակիցը կարողանա այն դնել կրկին օղակի մեջ, այնուհետև շրջադարձի կոնը և վազքով գնա դեպի իր շարք։

Խաղ 2

Առաջին մասնակիցը (գնդակը բռնած) սողալով հասնում է օղակին, գնդակը դնում օղակի մեջ, շրջանցում և արագ վազելով հետ վերադառնում: Հաջորդ մասնակիցը վազքով հասնում է օղակին, վերցնում գնդակը և սողալով հետ վերադառնում՝ փոխանցելով գնդակը հաջորդ մասնակցին: 

Խաղ 3

Առաջին մասնակիցը 3 անգամ գլուխկոնծի տալով հասնում է օղակի մոտ, անցնում օղակի միջով և վազքով հետ վերադառնում։ Հաղթում է այն թիմը, որն առաջինն է ավարտում։

Оставьте комментарий