Ճամփորդությամբ ուսուցում, հայրենագիտության և բնագիտության արտագնա պարապմունքը՝ Էրեբունի հնավայրում, Արգիշտիի ծովում

4.2 դասարանի և ընկեր Սոնայի հետ միասին այս անգամ ճամփորդեցինք Էրեբունի թանգարան: Ուղեկցորդը ներկայացրեց թանգարանի ամբողջական պատմությունը: Այնուհետև բարձրացանք Էրեբունի ամրոցը՝ մեր իսկ աչքով տեսնելու և զմայվելու ամրոցի հնամենի քարերով և սեպագրերով: Ճամփորդությունը ավարտեցինք Վարդավառի կամ Արգիշտիի ծով անվամբ այգում: