
Կրթահամալիրում իրականացվող «Անթափոն կենցաղ» նախագծի շրջանակում Արևմտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականները տեսակավորեցին կենցաղային աղբը, պլաստիկ շշերը և թղթե թափոնները: Այսօր արդեն հաշվեցինք, թե 3 ամիսների ընթացքում որքա՞ն է կազմել շշերի զանգվածը: Վերջում էլ մեր պլաստիկե շշերը նետեցինք Առնո Բաբաջանյան 25 հասցեում գտնվող պլաստիկե շշերի համար նախատեսված աղբամանի մեջ: Մենք կարողացանք հավաքել 3կգ220գրամ պլաստիկե շիշ: