Անթափոն կենցաղը Վաղաշենում

on

Շատ կարևոր է ձևավորել աղբ տեսակավորելու կուլտուրան յուրաքանչյուրիս մոտ, քանի որ աղբի կուտակումները բերում են շատ մեծ աղտոտվածությունների:
Պետք է լինենք խելամիտ, սիրենք եւ պահպանենք մեր բնությունը:

Անթափոն կենցաղը հասավ նաև Վաղաշեն։ Առավոտյան նախավարժանքից հետո սովորողների երկրորդ և առավել կարևոր աշխատանքը լինում է տարածքը աղբից մաքրելը և տեսակավորելը։ Երեք օրվա ընթացքում տեսակավորեցինք պլաստիկե շիշ, որի մոտավոր զանգվածը հասնում էր 7-8կգ, թղթե թափոն՝ 700գրամ և կեցաղային աղբ՝ մոտ 13-15կգ։ Հերթափոխը հանձնելուց հետո մեզ հետ վերցրինք մեր աղբը և այն գցեցինք Խանջյան փողոցում տեղադրված ամանների մեջ։

Оставить комментарий