Համագործակցային մարզական նախագիծ Հարավային դպրոցի հետ

on

Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզասրահ

Օրը՝  07․10․2022

Ժամը՝ 12․30-13․30

Պատասխանատուներ՝  Սոնա Սարգսյան, Սյուզաննա Դանիելյան

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 4․2 և Հարավային դպրոցի 4․2 դասարաններ

Խնդիրներ՝   Աշնանային ամենամյա բաց հավաքի շրջանակում ընկերական հանդիպում

Հարավային դպրոցի հետ

Նպատակը՝  Սաների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

կոներ

պարան

Ընթացքը`

Խաղ 1. Յուրաքանչյուր խումբ ունի իր մոտ 3-ական գնդակ, որը դրված է օղակի մեջ։ 2 գնդակը դնում են թևատակի տակ, իսկ մյուսը՝ ոտքերի արանքում և փորձում են հասնել մինչևկոնը, այնուհետև շրջանցելով կոնը գնդակների ձեռքերին պահած վազքով հետ են գալիս։

Խաղ 2. Կոները դրված են որոշակի հեռավորության վրա, խմբի ամեն անդամ պետք է զիգզագաձև վազի և նույն կերպ հետ վերադառնա։

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբի անդամ անցնելով օղակի միջով պետք է հասնի ներքնակին գլուխկոնծի տա և աթոռին սողալով հետ վերադառնա նշված տեղը։:

Խաղ 4  Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ հինգ անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։

Արդյունքը՝ տեսաֆիլմ, ֆոտոպատումներ և հրապարակում դասարանական բլոգում:

Оставьте комментарий