Այց կենտրոնական բանկի թանգարան։ Քաղաքային քայլք

on

Արևմտյան դպրոցի սովորողներն այցելեցին Կենտրոնական բանկի թանգարան, որտեղ ծանոթացանք դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին։ Սովորողները պատկերացում կազմեցին, թե ինչպես տարբերել կեղծ և իրական դրամները։ Դիտեցինք տեսաֆիլմ, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են տպվում դրամները։ Քննարկեցինք նաև դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքները և դրանց տատանումները։ Սովորողները տեղեկացան, որ դրանք յուրաքանչյուր օր կարող են փոփոխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Սովորղները կազմեցին ժամանակի, տարեթվերի և դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքների վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ։

Այցելեցինք նաև Անգլիական այգի, որտեղ կատարեցինք Կոմիտասյան պարերգեր և ազգային խաղեր։ Սովորողները տպավորված ու նոր գիտելիքներով վերադարձան դպրոց։

Մանրամասները՝ տեսաֆիլմում

Ճամփոդապատումներ՝

Փիրումյան Ալեքսանդր

Գասպարյան Եվա

Մարտիրոսյան Արևիկ

Բաբաջանյան Եվա

Հովհաննիսյան Լանա

Վարդանյան Մանուէլ

Оставьте комментарий