Մարմնակրթության հունիսյան ճամբարի նախագիծ

on

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի բակ, բացօթյա լողավազան

Ժամանակահատվածը՝ մայիսի 29 — հունիսի 9

Մասնակիցներ՝ 12-րդ ջոկատ

Նպատակը՝ իրականացնել լողափնյա մարմնամարզական պարապմունքներ

Ընթացքը՝ վազք, մարմնամարզություն, լողափնյա էստաֆետային խաղեր

Մարմնամարզարզական վարժություններ՝

1.Շարային վարժություններ՝ Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվել, հավսա ր, զգա՛ստ, քայլով մա՛րշ, կանգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև»

2.Ընդհանուր զարգացնող վարժություններ՝ Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Վարժությունը ուղեկցվում է դասավանդողի հաշվարկով: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Լողավազանից օգտվելու կաննոները՝

Առավոտյան մինչ լողավազանը բացելը կարգի են բերում և ջրում խիճը, այնուհետև լվանում լողավազանի ծածկը:

Նախքան լողավազան մտնելը անհրաժեշտ է ցողվել:

Անհրաժեշտ պարագաներ՝

Լողազգեստ

Սրբիչ

Ակնոց

Աղջիկները պարտադիր ռեզինե գլխարկ

Հողաթափ

Լողափնյա էստաֆետային խաղեր՝

Խաղ 1

Յուրաքանչյուր թիմի մասնակից գնդակը ձեռքին լողալով պետք է հասնի լողավազանի մյուս կողմում դրված օղակի մոտ ,գնդակը դնի օղակի մեջ և հետ գա։Հաղթում է այն թիմը, որը շուտ է հասնում։

Խաղ 2

Մասնակիցները բաժանվում են թիմերի։ Յուրաքանչյուր թիմի մասնակից ունենում է իր մոտ մեկական տարրա ջրով լի։ Գլխավերևով անցկացնելով պետք է ջրով լի տարրան դատարկի մյուս մասնակցի տարրայի մեջ այնպես, որպեսզի ջուրը քիչ թափվի։ Հաղթում է այն թիմը, որի տարրայի մեջ ամենաշատ ջուրն է մնում։

Խաղ 3

Յուրաքանչյուր թիմի մասնակից ունի մեկական սպունգ։ Որոշակի հեռավորության վրա դրված է մեկական տարրա՝ ջրով լի։ Մասնակիցները սպունգը ձեռքին պետք է վազեն և որքան հնարավոր է շատ ջուր սպունգի օգնությամբ տեղափոխեցին մյուս տարրայի մեջ։ Հաղթում է այն թիմը, որն ավելի արագ է կատարում և ավարտում։

Խաղ 4

Ջրային ֆուտբոլ և վոլեյբոլ

Խաղ 5

Յուրաքանչյուր մասնակից ջրացատկելով լողավազանի մի ծայրից մյուսն է գնում։ Հաղթում է այն թիմը, որն առաջին է հասնում։

Խաղ 6

Ջրային գլուխկոնծիներ

Արդյունքը՝  ֆոտոպատման, տեսանյութի տեսքով հրապարակել բլոգում:

Оставьте комментарий