Ամառային լողափնյա ճամբարի բացում

Ամառային ճամբարի մեկնարկը տրվեց: 3.1 և 4-րդ դասարանցիների հետ միասին բացեցինք մեր լողափը: Սկզբում տաքացրինք մկանները և սկսեցինք լողալով ու սուզվելով խաղալ ջրային խաղեր:

Ամառային լողափի բացում

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի ճամբարականներ Վայրը՝ Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազան Ժամը՝ 11․00-11․40 Պատասխանատու՝ Սոնա Սարգսյան Երաժշտական գծով պատասխանատու՝ Աչեր Բաստաջյան Նպատակը և խնդիրները ՝ Ամառային լողափի մեկնարկը հակաբացիլ Կոմիտասով

Ամառային լողափնյա ճամբարի ամփոփում

Լողափնյա ճամբարի մասնակից ճամբարականները մասնակցել են ծաղիկների և միջավայրի խնամքի աշխատանքներին, Մադլեն Թերզյանի`«Մարզական խաղեր», «Ձիավարություն, ձիերի խնամք», Աչեր Բաստաջյանի և Սեդա Թևանյանի` «Քաղենք խաղողը, լցնենք կողովը» և «Հեծանվավարության» նախագծերին: Շաբաթվա օրերի ամփոփոումները` հղումներով… Ամառային լողափնյա ճամբար. օր 1-ին Ամառային լողափնյա ճամբար. օր 2-րդ Ամառային լողափնյա ճամբար. օր 3-րդ Ամառային լողափնյա ճամբար. օր 4-րդ Ամառային լողափնյա ճամբար. օր-5-րդ Մասնակիցների թիվը 1-ին…

Ամառային լողափնյա ճամբար. օր-5-րդ

Ճամբարային վերջին օրը ավարտեցինք իրականացնելով «Հեծանվավարություն» նախագիծը: Օրն ավարտեցին քայլքով դեպի Մայր դպրոց` մասնակցելու Մեդիա ուրբաթ համերգին: Այսօր ճամբարին մասնակցել է 12 սովորող` որից 9-ը կրթահամալիրի սաներն են, իսկ 3-ը` այլ դպրոցից:

Ամառային լողափնյա ճամբար. օր 4-րդ

Այսօր ճամբարականները բաժանվեցին խմբերի` միջավայրի խնամքը ճիշտ կազմակերպելու համար: Մի խումբը ինքնուրույն բացեց լողավազանը, իսկ մյուսները` խնամեցին ծաղիկները: Ահա,թե ինչպիսի առօրյա են ունենում մեր լողորդ ճամբարականները: Ամառային ճամբարին մասնակցել է 10 սովորող, որից 6-ը կրթահամալիրի սովորողներ են, իսկ 4-ը` այլ դպրոցի:

Ամառային լողափնյա ճամբար. օր 3-րդ

Լողափնյա ճամբարի 3-րդ օրը առավել տարբերվող էր` ծաղկանոցի և միջավայրի խնամքից բացի, ճամբարականները ձիավարեցին և ընկեր Սեդայի հետ միասին սովորեցին նոր երգ` հաշվերգ: Ամառային լողափնյա ճամբարին մասնակցել է 13 սովորող, որից 10-ը կրթահամալիրի սովորողներն են, իսկ 3-ը` այլ:

Ամառային լողափնյա ճամբար. օր 2-րդ

Այսօր ճամբարականների օրը առավել հագեցած էր` լողավազանը բացեցին, միջավայրը խնամեցին, առավոտյան լողացին, իսկ օրվա ավարտին ընկեր Աչերի հետ երգեցին «Սոնա յար» և «Կաքավիկ» երգերը: Այսօր ամառային ճամբարին մասնակցել է 16 ճամբարական: Ճամբարականներից 7-ը կրթահամալիրի սովորողներ, 9-ը` այլ դպրոցներից:

Ամառային լողափնյա ճամբար. օր 1-ին

Այսօր ճամբարականների օրը սկսվեց իհարկե լողավազանի ծածկը բացելով, չէ՞ որ ամենասիրելի զբաղմունքը լողն է: Այնուհետև մի մասը ջրեց ծաղիները, իսկ մյուսները` խնամեցին միջավայրը: Միջավայրի խնամքին հաջորդեց բացօթյա նախավարժանքը,և,ապա լողափնյա հրճվանքը: Օրը ավարտեցին ընկեր Մադլենի հետ մարզական և էստաֆետային խաղերով: Այսօր ամառային ճամբարին մասնակցել է 12 ճամբարական: Ճամբարականներից 7-ը կրթահամալիրի սովորողներ են, 5-ը` այլ դպրոցներից:

«Ձիավարություն, ձիերի կերակրում, շրջայց» նախագիծ

Նախագծի վայրը՝ Բանգլադեշի Ագարակ Նախագծի մասնակիցներ՝ Արևմուտքի ճամբարականներ Ժամանակահատվածը՝ 25.08.2021 Ժամը՝ 11.30- 13.30 Նախագծի պատասխանատու` Սոնա Սարգսյան Նպատակը և խնդիրները՝ Նպաստել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ Հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը և հոգեբանական մի շարք խնդիրներ Ձիերի կերակրում Ձիավարություն Ընթացքը՝ Քայլքով գնում ենք դեպի Ագարակ Խնամում ենք ձիերին և ձիավարում Արդյունքը՝ Ֆոտոպատումի, տեսանյութի ստեղծում և հրապարակում բլոգում։

Ճամբարային աշխատակարգ 23- 27․08․2021

Վայրը` Արեւմտյան դպրոց-պարտեզ Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Սոնա Սարգսյան 095 72 16 62 Էլ. փոստ` s-sona@mskh.am Ամառային  լողափից օգտվելու կարգ Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական  և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը: Երեխաների անվտանգության համար պատասխանատվություն է կրում տվյալ ջոկատի ղեկավարը: Լողափը բացվում է …