Ամառային լողափի բացում

on

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի ճամբարականներ

Վայրը՝ Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազան

Ժամը՝ 11․00-11․40

Պատասխանատու՝ Սոնա Սարգսյան

Երաժշտական գծով պատասխանատու՝ Աչեր Բաստաջյան

Նպատակը և խնդիրները ՝ Ամառային լողափի մեկնարկը հակաբացիլ Կոմիտասով

Ընթացքը՝

․ Լողափի կարգի բերում

․ Լողափի բացում՝ ուրախ տրամադրությամբ և փուչիկներով

․ Լողափնյա նախավարժանք

․ Միասնական հակաբացիլ կատարումներ`

. Լողափնյա խաղեր

․ Բացօթյա լող

Անհրաժեշտ պարագաներ՝

լողազգեստ

ռեզինե գլխարկ

հողաթափ

սրբիչ

արևապաշտպան կրեմ

գլխարկ

Լողափնյա խաղեր՝

Խաղ 1

Յուրաքանչյուր թիմի մասնակից գնդակը ձեռքին լողալով պետք է հասնի լողավազանի մյուս կողմում դրված օղակի մոտ ,գնդակը դնի օղակի մեջ և հետ գա։Հաղթում է այն թիմը, որը շուտ է հասնում։

Խաղ 2

Մասնակիցները բաժանվում են թիմերի։ Յուրաքանչյուր թիմի մասնակից ունենում է իր մոտ մեկական տարրա ջրով լի։ Գլխավերևով անցկացնելով պետք է ջրով լի տարրան դատարկի մյուս մասնակցի տարրայի մեջ այնպես, որպեսզի ջուրը քիչ թափվի։ Հաղթում է այն թիմը, որի տարրայի մեջ ամենաշատ ջուրն է մնում։

Խաղ 3

Յուրաքանչյուր թիմի մասնակից ունի մեկական սպունգ։ Որոշակի հեռավորության վրա դրված է մեկական տարրա՝ ջրով լի։ Մասնակիցները սպունգը ձեռքին պետք է վազեն և որքան հնարավոր է շատ ջուր սպունգի օգնությամբ տեղափոխեցին մյուս տարրայի մեջ։ Հաղթում է այն թիմը, որն ավելի արագ է կատարում և ավարտում։

Արդյունքը՝ Բլոգում

Оставьте комментарий