«Կարմիր գլխարկը» հեքիաթի բեմադրում

3-րդ և 4-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականները իրենց իսկ նախաձեռնությամբ ունեցան գեղեցիկ համագործակցություն: Վերնատանը բեմադրեցին «Կարմիր գլխարկը» հեքիաթը:

29․11-03․12․2021 աշխատակարգ

Իրականացվող նախագծեր՝ «Մարզական խաղեր» նախագիծ «Խաղաղության Հրեշտակներ» Նախագիծ Նոյեմբերի 29, երկուշաբթի 13.30-14.00 Հանգստի ժամ 14.00-15.00 Ֆիլմի դիտում՝ քննարկում 15․00-15.20 Ընդմիջում

«Խաղաղության հրեշտակներ» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի տարատարիք սովորողներ Նպատակը և խնդիրները՝ սովորողի մոտ մանր մոտորիկայի միջոցով զարգացնել գեղագիտական ճաշակ: Միջավայրը ՝ դասասենյակ,տեխնոլոգիայի սրահ: Անհրաժեշտ գործիքները՝ թղթե ափսե, մկրատ, սոսինձ, թղթեր,փայլեր: Նախագծի իրականացման ընթացքը ՝ սովորողները հետևելով իմ և հոլովակի օրինակին , թղթե ափսեներից կպատրաստեն հրեշտակներ : Արդյունքը՝ տեսանյութի և նկարաշարի տեսքով։

Ճամփորդություն. Մատենադարան

4.2 դասարանի սովորողների հետ , հայրենագետ Սոնա Փափազյանի նախաձեռնությամբ այցելեցինք Մատենադարան: Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները: Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:

Մարզական էստաֆետային խաղեր

Քանի որ շաբաթը մարզական ստուգատեսային է, այդ պատճառով մարմնակրթության դասաժամը եղավ համագործակցային։ Այս անգամ ընտրության խմբի 3-րդ դասարանի սովորողները մրցեցին 5-րդ դասարանցիների հետ։ Սկզբում կատարեցինք նախավարժանք, այնհուհետ՝ էստաֆետային խաղեր, որի անցկացրեցինք Բախշյան այգում։

Ձիավարություն

Երկարացված օրվա ճամբարականները «Ուսումնական ագարակում» ընկեր Դավիթի օգնությամբ ձիերին խնամեցին և ձիավարեցին: