Ճամփորդություն. Մատենադարան

4.2 դասարանի սովորողների հետ , հայրենագետ Սոնա Փափազյանի նախաձեռնությամբ այցելեցինք Մատենադարան: Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները: Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով: