
Այսօր ֆիզիկական միջավայրում 4-5-րդ դասարանի մի խումբ սովորողների հետ ունեցանք հագեցած և իհարկե աշնանային գեղեցիկ օր: Օրը սկսեցինք Յ. Բախշյանի այգում՝ ընդհանուր պարապմունքով:
Այնուհետև իրականացրեցինք միջավայրի խնամք՝ մի խումբը Անի Ենգոյանի հետ միասին ջրեց և խնամեց ծաղիկները, իսկ մյուսները՝ բակը մաքրեցին տերևներից:


Օրվա ավարտը եղավ հետաքրքիր և գունառատ: Իրականացրեցինք Անուշ Դավթյանի և Աչեր Բաստաջյանի հետ միասին «Ուսումնական աշուն․երաժշտատեխնոլոգիական» նախագիծը, որի ընթացքում ստացանք աշնանային տերևաշատ ապլիկացիա:

