Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ (առավելագույնը 20)
Պատասխանատուներ՝ Աչեր Բաստաջյան, Սոնա Սարգսյան
Վայրը՝ Ալ. Սպենդիարյանի տուն — թանգարան
Ժամկետը՝ Դեկտեմբեր
Կրթական ծրագրեր՝Ալ. Սպենդիարյան -կրթական ծրագրերDOWNLOAD
Նպատակը՝
- մոտ լինել հայկական մշակույթին, երգարվեստին
- ճանաչել հայ երաժշտության մեծերին
- ծանոթանալ կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանի կյանքի ուղուն
- բացահայտել Ալ.Սպենդիարյանի երաժշտական առանձնահատկությունները
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝
- ծանոթ լինել Ալ. Սպենդիարյանի կյանքին, գործունեությանը:
- Տեղեկություններ հավաքել տեղադրել բլոգերում:
- Լսել ,ապա առանձնացնել և բլոգում տեղադրել Սպենդիարյանի սիրված և նախընտրած ստեղծագործությունները:
- Դիտել «Հրաշագործ երաժիշտը»/Սպենդիարյան/ ֆիլմը:
Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:
Նախագիծը՝ Աչեր Բաստաջյանի