Գարնանային հավեսի ճամբար

Գարնանային հավեսի ճամբար.օր 2 Շատ բովանդակալից ու հավես օր ունեցանք։ Ճամբարականները զվարթ տրամադրությամբ եկան դպրոց։ Միջավայրի խնամքի աշխատանքներն ավարտելուց հետո անցանք մեր մյուս գործունեություններին՝ երգեցինք, մարզվեցինք, էստաֆետային խաղեր խաղացինք, այցելեցինք Ագարակ, ձիավարեցինք , իսկ վերջում՝ ջա՜ն, լողացինք մեր մեծ ու տաք լողավազանում…Շատ գունեղ ու սիրուն օր ունեցանք։ Մեր օրվա մասին մանրամասն կարդացեք-դիտեք բլոգում.

Տեխնոլոգիական աշխատանք

«Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակներում Անուշ Դավթյանի հետ համագործակցության ընթացքում պատրաստեցինք գեղեցիկ բացիկներ մայրիկների համար: