Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի մարմնամարզության դահլիճ, Յ. Բախշյանի այգի
Պատասխանատու ՝ Սոնա Սարգսյան
Տևողությունը՝ Մայիս 6-23
Նպատակը՝ Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների—հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:
Խնդիրները՝
․ Մարզական հմտությունների կիրառում
․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում
․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն
Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`
Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:
Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.
Էստաֆետային խաղերի իրականացում
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
կոներ
պարան
Ընթացքը`
Խաղ 1. Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակ: Գնդակներից երկուսը բռնում են ձեռքերով, իսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։ Հաղթում է այն խումբը, որն առաջինն է ավարտում։
Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։
Յուրաքանչյուր դասարան խաղում է 5-6 էստաֆետային խաղ։
Մայիսյան հավաքի շրջանակում 5․1 դասարանի սովորողները ունենալու են համագործակցային ֆոտբոլային խաղ Հյուսիսային դպրոց—պարտեզի 5-րդ դասարանի սովորողների հետ։
Արդյունքը՝ Տեսանյութի, ֆոտոպատման և դասարանական բլոգում։
4․1 դասարան
4․2 դասարան
Մայիսյան հավաք․Հարթակում ծնողն է․Սեբաստացիական-ընկերական ֆուտբոլային հանդիպում
4․3 դասարան
5․1 դասարան
Մայիսյան հավաք. Հարթակում ծնողն է. Մարզական վարպետության դաս Անրի Մելիքյանի հայրիկի համակարգմամբ
5․2 դասարան