Մարզական ստուգատես ամփոփում

on

Մասնակիցներ` Արևմտյան  դպրոցի 4-5-րդ դասարանցիներ

Անցկացման վայրը՝   Արևմտյան դպրոցի մարմնամարզության դահլիճ, Յ. Բախշյանի այգի

Պատասխանատու ՝   Սոնա Սարգսյան 

Տևողությունը՝  Մայիս 6-23

Նպատակը՝    Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների—հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:

Խնդիրները՝

․ Մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`

Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Էստաֆետային խաղերի իրականացում

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

կոներ

պարան

Ընթացքը`

Խաղ 1. Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակ: Գնդակներից երկուսը  բռնում են ձեռքերով, իսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։   Հաղթում է այն խումբը, որն առաջինն է  ավարտում։

Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։

Յուրաքանչյուր դասարան խաղում է 5-6 էստաֆետային խաղ։

Մայիսյան հավաքի շրջանակում 5․1 դասարանի սովորողները  ունենալու են համագործակցային ֆոտբոլային խաղ Հյուսիսային դպրոց—պարտեզի 5-րդ դասարանի սովորողների հետ։

Արդյունքը՝  Տեսանյութի, ֆոտոպատման և դասարանական բլոգում։

4․1 դասարան

Մարզական ստուգատես

4․2 դասարան

Մայիսյան հավաք․Հարթակում ծնողն է․Սեբաստացիական-ընկերական ֆուտբոլային հանդիպում

4․3 դասարան

Էստաֆետային խաղեր

5․1 դասարան

Մայիսյան հավաք. Հարթակում ծնողն է. Մարզական վարպետության դաս Անրի Մելիքյանի հայրիկի համակարգմամբ

5․2 դասարան

Հեծանվային ստուգատես

Оставить комментарий