Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի բակ, նորաբաց մարզասրահ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ իրականացնել մարմնակրթության, և վազքի պարապմունքներ
Ընթացքը՝ վազք, մարմնամարզություն, էստաֆետային և բակային խաղեր՝ ցատկապարաններ, ֆուտբոլ, ,բադերն ու որսորդ։
Մարմնամարզարզական վարժություններ՝
1.Շարային վարժություններ՝Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվել, հավսա ր, զգա՛ստ, քայլով մա՛րշ, կանգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև» , հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»:
2.Ընդհանուր զարգացնող վարժություններ՝ Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Վարժությունը ուղեկցվում է դասավանդողի հաշվարկով: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ:
2.Հավասարակշռության վարժություններ՝ քայլք մեծ քայլերով, ոտնաթաթերի վրա,դարձումներ 90-180 աստիճան, դարձումներ թռիչքով, , կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով:
Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.
Արդյունքը՝ ֆոտոպատման, տեսանյութի տեսքով հրապարակել բլոգում
Հոկտեմբերի 4՝ Էստաֆետային խաղերը 4․3 դասարանում
Հոկտեմբերի 5՝ Համագործակցային մարզական խաղեր Հյուսիսային դպրոցի հետ
Հոկտեմբերի 7՝ Համագործակցային մարզական նախագիծ Հարավային դպրոցի հետ
Հոկտեմբերի 10՝ Աշնանային բաց հավաք.Ֆուտբոլային ընկերական հանդիպում
Հոկտեմբերի 14՝ Մարզական խաղերը 5․3 դասարանում
Հոկտեմբերի 15՝ Մարզահայրենագիտական ճամփորդություն դեպի Թալին