Հեծանվային ստուգատես

Մարմնամարզական ստուգատեսի շրջանակում համագործակցեցինք ընկեր Դանիելի հետ: Մայր դպրոցի <<Սեբաստիա>> մարզադաշտում ընկեր Դանիելի հետ միասին անցկացրինք մեր ստուգատեսը, որի ժամանակ 16-րդ ջոկատի ճամբարականները անցումներ արեցին կոների արանքներով եւ միջով:

Սարյանական մոտիվներով կավե կախազարդեր

Այսօր ճամբարային երկրորդ շաբաթվա առաջին օրն էր։ Առավոտից սկսած մեր ճամբարային առօրյան բազմազան էր և ուսուցողական։ Մենք այսօր ունեցանք երկու համագործակցային դաս, որոնց արդյունքում ծանոթացանք հետաքրքիր սեբաստացի ուսուցիչների և սովորողների հետ։  Մեր օրը սկսեցինք Միջին դպրոցի տեխնոլոգիայի լաբորատորիայում, որտեղ պետք է իրականացնեինք մեր ճամփորդական նախագծի աշխատանքներից մեկը։ Մեզ դիմավորեցին տեխնոլոգ-դասավանդողներ՝ ընկեր Թագուհին և ընկեր Մովսեսը։…