Այց ջերմոց-լաբորատորիա. Սերմնացան

on

Երկարացված օրվա ճամբարականները սիրում են միջավայրի և ծաղիկների խնամքի հետ կապված ամեն ինչ: Այսպիսով քայլքով գնացինք ջերմոց-լաբորատորիա և ընկեր Շողիկի հետ միասին ունեցանք հետաքրքիր և բովանդակալից օր: Մասնագիտական ուսուցման ընթացքում ցանել էինք «Գացանիա» ծաղկի սերմը, որի համար ստեղծել էինք ջերմոցային պայմաններ,որպեսզի սածիլները արագ դուրս գան, և 1 շաբաթ անց ունեցանք արդյունք, որի ժամանակ սովորողների մի մասը սածիլները զգուշությամբ տեղափոխեցին թաղարների մեջ, իսկ մյուսերի հետ եղավ փորձի փոխանակում՝ բացատրեցի ինչպես պետք է սերմը ցանել և ինչպիսի պայմաններ ստեղծել նրանց աճի համար:

Առավել մանրամասն տեսանյութում.

Оставьте комментарий