«Արևորդի»բնապահպանական միջազգային փառատոն. Սաղմոն.Կարմիր ձուկ ֆիլմի դիտում- քննարկում

on

Սաղմոն. Կարմիր ձուկ ֆիլմի դիտում և քննարկում ունեցանք երկարացված օրվա ճամբարականների հետ:

Ֆիլմը ներկայացնում է մարդկային եսակենտրոնությունն ու դրա հետևանքները։ Ապրելով մեծ քաղաքներում՝ կտրված բնությունից, մենք մոռանում ենք մեր մոլորակի մյուս բնակիչների մասին: Պահելով նրանց կենդանաբանական այգում՝ վանդակների մեջ, կամ օգտագործելով որպես սնունդ՝ ստեղծվում է թյուր կարծիք, որ մոլորակը մեզ է պատկանում ինչպես նաև նրա վրա ապրող կենդանիները։ Այս միտքը սխալ է: Ֆիլմի միջոցով մենք հասկանում ենք թե որքան փոխկապված են բնության մեջ ամեն ինչ՝ բույսերը, կենդանիներն ու մադիկ։ Կարմիր սաղմոն տեսակի ձկները տարվա ընթացքում մեկ անգամ են գալիս Կամչատկա, և դառնում միլիոնավոր մարդկանց և կենդանատեսակների հիմնական սնունդը։ Սակայն պատկերացնենք, թե ինչ կարող է անել այս ձկների ապօրինի որսը, ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ: Որքան կենդանատեսակ կգտնվեն վերացման եզրին, և որքան մարդ կլիքի իրենց բնակավայրը սննդի բացակայության պատճառով: Պատկերացնենք՝ մոլորակը մի ամբողջ օրգանիզմ է և հանկարծ կտրենք թթվածնի աղբյուրը: Արդյո՞ք ինչ-որ օրգան կշարունակի աշխատել: Այդպես փոխկապված է մոլորակի վրա ամեն ինչ: Մոլորակը բոլորիս տունն է, և մենք այն կիսում ենք բազմաթիվ կենդանատեսակների հետ, ինչու՞ զրկել նրանց լիարժեք ապրելու հնարավորությունից, չէ՞ որ մեր կյանքն էլ է նրանցից կախված:

Ընդհանուր քննարկեցինք թե՞ ինչպես պահպանենք մեր բնությունն ու կենդանական աշխարհը, և ինչպիսի բնապահպանական խնդիրների առջև է կագնած մեր երկիրը:

Տեսանյութը՝ ստորև

1 Comments Добавьте свой

Оставьте комментарий