Մարմնակրթության դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

on

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ իրականացնել եռամարտի՝ մարմնակրթության,հեծանվավարության և վազքի պարապմունքներ

Ընթացքը՝ վազք, մարմնամարզություն, էստաֆետային և բակային խաղեր՝ ցատկապարաններ, ֆուտբոլ, ,բադերն ու որսորդ։

Մարմնամարզարզական վարժություններ՝

1.Շարային վարժություններ՝Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվել, հավսա ր, զգա՛ստ, քայլով մա՛րշ, կանգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև» , հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»:

2.Ընդհանուր զարգացնող վարժություններ՝ Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Վարժությունը ուղեկցվում է դասավանդողի հաշվարկով: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ:

2.Հավասարակշռության վարժություններ՝ քայլք մեծ քայլերով, ոտնաթաթերի վրա,դարձումներ 90-180 աստիճան, դարձումներ թռիչքով, , կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Արդյունքը՝ ֆոտոպատման, տեսանյութի տեսքով հրապարակել բլոգում:

Оставьте комментарий