«Մարզական խաղեր» նախագիծ

on

Օրը՝ Նոյեմբերի 24

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցպարտեզի երկարացված օրվա ճամբարականներ

Մասնակիցների թիվը` 25 սովորող

Անցկացման վայրը՝ Յ.Բախշյանի այգի

Պատասխանատու ՝ Սոնա Սարգսյան

Նպատակը՝ Նախադպրոցական կրթության, հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:

Խնդիրները՝

 Մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

Ստուգատեսի համարնախատեսվածվարժությունները`

. Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

պարկեր

կոներ

պարան

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր խումբ ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Սաները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Սաները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, գնդակը միմյանց քցելով պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

2 Comments Добавьте свой

Оставьте комментарий